Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնելու համար Կենտրոնական բանկի ապահովագրական գործակալի ռեգիստրում հաշվառված անձ:
ԱպահովադիրԱպահովագրության պայմանագրի այն կողմը, որին կամ որի մատնանշմամբ անձին (շահառու) ապահովագրողը պարտավորվում է հատուցել ապահովագրության պայմանագրով նախատեսված իրադարձության (ապահովագրական պատահարի) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար պայմանագրով նախատեսված իրադարձության (ապահովագրական պատահարի) տեղի ունենալու ուժով` ըստ ապահովագրության պայմանագրի պայմանների:
Ապահովագրված անձԱպահովագրված անձը այն անձն է, որի հետ կապված ապահովագրական պատահարի առաջացումը հանդիսանում է ապահովագրության պատահարի առարկա
Ապահովագրության օբեկտԱպահովագրության օբեկտն ապահովագրման ենթակա գույքային և անձնական շահերն են:
Ապահովագրական ռիսկԱպահովագրական ռիսկը առաջանակու որոշակի հավանականությամբ և պատահականությամբ ապահովագրական պատահարի տեղի ունենալու հետևանքով առաջացող վնասի հնարավոր մեծությունն է:
Ապահովագրական հատուցումԱպահովագրական հատուցումը ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովագրողի կողմից ապահովագրական պայմանագրի հիման վրա ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա գումարն է` դրամական արտահայտությամբ կամ համարժեք գույքով:
Ապահովագրական գումարԱպահովագրական գումարն ապահովագրողի կողմից վճարման ենթակա հնարավոր ապահովագրական հատուցման առավելագույն չափն է:
ԱպահովագրավճարԱպահովագրավճարը ապահովագրության պայմանագրով սահմանված չափով և պայմաններով ապահեվադրի կողմից ապահովագրողին հնարավոր ապահովագրական հատուցման դիմաց վճարվելիք գումարն է:
Ապահովագրական պատահարԱպահովագրական պատահարն ապահովագրական պայմանագրով նախատեսված դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու ուժով ապահովագրողը պարտավոր է ապահովադրին կամ շահառուին վճարել ապահովագրական հատուցումը:
Ապահովագրական բրոքերՀաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող առևտրային կազմակերպություն:
Ապահովագրական գործակալի գործունեությունԱնձի կողմից մեկ կամ մի քանի ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունների անունից և հաշվին ապահովագրական միջնորդային գործունեության իրականացում:
ԱպահովագրողԸներություն կամ օտարերկրյա Ընկերության` Հայաստանի Հայաստանի տարածքում գործող մասնաճյուղ:
Ապահովագրական միջնորդային գործունեությունԵրրորդ անձի կողմից` ապահովագրողի (վերաապահովագրողի) և ապահովադիրների միջև ապահովագրական հարաբերությունների հաստատմանը, նրանց միջև ապահովագրության պայմանագրի կնքմանը դրդող, նպաստող, աջակցող կազմակերպչական, այկ փաստացի և իրական գործունեությունների իրականացում, մասնավորապես` Ապահովագրական և վերաապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստման աշխատանքների, այդ թվում` նաև ապահովագրական խորհրդատվության իրականացում Ապահովադիրների` կոնկրետ ապահովագրողների հետ ապահովագրական և վերաապահովագրական պայմանագրերի կնքման կազմակերպում Ապահովագրական և վերաապահովագրության պայմանագրերի կատարման օժանդակում, ներառյալ` ապահովագրավճարների հավաքման և հատուցումների փոխանցման իրականացումը` ապահովադրի կամ Ընկերության թույլատրված չափով
Ապահովագրական Ընկերություն (Ընկերություն)Սույն օրենքով սահմանված կարգով ապահովագրական գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ: