Չհատուցվող գումարը ոչ կյանքի ապահովագրության դեպքում ապահովադրի մասնակցությաւն չափն է վնասի հատուցմանը, որը սահմանվում է ապահովագրության պայմանագրով` կոնկրետ գումարի կամ ապահովագրական գումարի նկատմամբ տոկոսի տեսակով: Չհատուցվող գումարի տեսակներն են: Պայմանական չհատուցվող գումար, որի դեպքում ապահովագրողն ազատվում է փաստացի վնասների կամ կորուստների հատուցման պարտականությունից, եթե այդ վնասը չի գերազանցում ապահովագրական պայմանագրով նախատեսված չհատուցվող գումարի չափը: Ոչ պայմանական չհատուցվող գումար, որի դեպքում ապահովագրողն ազատվում է որոշակի մասով հատուցում իրականացնելուց` անկախ վնասի կամ կորստի ընդհանուր չափից: