ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ Այն ամենն ինչ կարող է տեղի ունենալ Ձեզ հետ տուրիստական, աշխատանքային, արտասահմանյան կամ այլ ուղևորությունների ընթացքում անկանխատեսելի կամ անցանկալի իրադարձությունների արդյունքում, կարելի է ապահովագրել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունում:
Այն ապահովագրված անձանց քանակը, ովքեր վստահելով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ին ձեռք են բերել ապահովագրության վկայագրեր` միայն 2008թ.-ին գերազանցել է 20 հազարը: Մեր հաճախորդները հատկապես գնահատում են շուրջօրյա գործող ռուսալեզու ծառայողական կենտրոնի և աշխարհի տարբեր երկրներում ներկայացուցիչների առկայությունը: «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի վկայագրերով Դուք կարող եք ստանալ բժշկական և այլ օգնություն աշխարհի ցանկացած երկրում:
Ովքե՞ր կարող են ապահովագրվել:
- Ցանկացած ֆիզիկական անձ, նրա ընտանիքի անդամները (երեխաներ, կին, ամուսին, ծնողներ և այլն):
Ի՞նչ պատահարներից կարելի է ապահովագրվել:
Ապահովագրության պայմանագիրը կարող է ներառել հետևյալ ապահովագրության ծրագրերը`
- Բժշկական ծախսերի ապահովագրություն,
- Դժբախտ պատահարներից ապահովագրություն,
- Արտասահման ճանապարհորդության ժամանակ ուղեբեռի ապահովագրություն,
- Երրորդ անձանց հանդեպ քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն:
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության առավելությունները`
- Մեր ապահովագրության վկայագիրը ընդունվում է աշխարհի բոլոր հյուպատոսական ծառայությունների կողմից, որն օժանդակում է ելքային արտոնագրերի (վիզա) հարցերի լուծմանը:
- Հիմնական և հավելյալ ռիսկերի ու ծառայությունների համակցություն:
- Շուրջօրյա գործող սպասարկման կենտրոն, որին Դուք կարող եք դիմել որտեղ որ լինեք, եթե ուղևորության ընթացքում Ձեզ անհրաժեշտ կլինի շտապ օգնություն կամ խորհրդատվություն: Ցանկացած սթրեսային իրավիճակում, օրվա ցանկացած ժամի Դուք կստանաք մանրամասն խորհրդատվություն` ու՞մ դիմել և ինչպե՞ս վարվել առաջացած հանգամանքներում:
- Ապահովագրության վկայագիրը հեշտությամբ կարելի է վերաձևակերպել նոր ժամկետով կամ համարել անվավեր` ճանապարհորդության չկայանալու դեպքում:
Ճանապարհորդության ապահովագրության հաշվիչ
Թարմացված է` 2011-04-16 10:04