ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ Այն ամենն ինչ կարող է արտաքին, չմտադրված, անկանխատեսելի պայմանների և հանգամանքների արդյունքում վնաս հասցնել Ձեր առողջությանը կարելի է ապահովագրել « ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունում: Ապահովագրվելով մեր ընկերությունում դժբախտ պատահարներից Դուք ստանում եք ապահովագրական ծածկույթ, որն ըստ Ձեր ցանկության կարող է գործել մեկ օրվանից մինչև մեկ տարի, շուրջօրյա կամ որոշակի ժամերին, ամբողջ աշխարհով կամ սահմանափակ տարածքում:
Ովքե՞ր կարող են ապահովագրվել:
- Ցանկացած ֆիզիկական անձինք, նրանց ընտանիքի անդամները (երեխաներ, կին, ամուսին, ծնողներ և այլն),
- Կազմակերպությունների աշխատակիցները:
Ի՞նչ պատահարներից կարելի է ապահովագրել:
- Դժբախտ պատահարի հետևանքով մահ,
- Դժբախտ պատահարի հետևանքով մշտական լրիվ կամ մասնակի անաշխատունակություն (հաշմանդամություն),
- Դժբախտ պատահարի հետևանքով ժամանակավոր անաշխատունակություն, ինչպես նաև մարմնական վնասվածքներ,
- Դժբախտ պատահարի հետևանքով հոսպիտալացում, ինչպես նաև վիրաբուժական վիրահատության անցկացում:
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» Ապահովագրական Ընկերության առավելությունները
- Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին,
- Հիմնական և հավելյալ ռիսկերի ու ծառայությունների համախմբում,
- Ճկուն սակագնային համակարգ,
- Որակյալ և արագ սպասարկում,
- Փաստաթղթերի ձևակերպման պարզ ընթացակարգ:
Դժբախտ Պատահարներից Ապահովագրության Հաշվիչ
Թարմացված է` 2010-05-06 02:05