Այն ամենն ինչ կարող է վառվել, այն ամենն ինչ կարող են գողանալ, վնասել, քանդել, փչացնել ջրելու հետևանքով, այն ամենն ինչ կարող է չդիմանալ տարերային աղետներին` կարելի է ապահովագրել “ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ” Ապահովագրական ընկերությունում:
Ի՞նչ կարող է ապահովագրվել:
- Բնակարան, սեփական տուն, ամառանոց,
- Շենք, շինություն,
- Պարիսպներ,
- Ավտոտնակներ,
- Ներքին հարդարանք:
Ի՞նչ պատահարներից կարելի է ապահովագրել:
- Հրդեհ, կայծակի հարված, կենցաղային կարիքների համար օգտագործվող գազի պայթյուն,
- Շոգեկաթսաների, ջրմուղի, կոյուղու, ջեռուցման, հակահրդեհային համակարգերի վթարներ,
- Զրի կամ այլ հեղուկների ներթափանցում,
- Տարերային աղետներ` երկրաշարժ, ջրհեղեղ, փոթորիկ, մրրիկ, սողանք,
- Երրորդ անձանց անօրինական գործողություններ,
- Գողություն, կողոպուտ, ավազակային հարձակում,
- Թռչող սարքերի կամ նրանց բեկորների վայր ընկնում,
- Ձեզ չպատկանող մեխանիկական տրանսպորտային սարքավորումների բախում,
- Պատուհանների ապակիների, հայելիների և ցուցափեղկերի վնասում:
Ի՞նչ ապահովագրական հատուցում Դուք կստանաք:
Ապահովագրական հատուցումն իրականացվում է փաստացի վերականգնման կամ նմանատիպ գույքի ձեռք բերման համար իրականացվող ծախսերի չափով` բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո առավելագույնը երեսուն օրվա ընթացքում:
Ի՞նչ է անհրաժեշտ ապահովագրություն իրականացնելու համար:
Ապահովագրության պայմանագիր ձեռք բերելու համար անհրաժեշտ է լրացնել Հրդեհից և այլ վտանգներից գույքի ապահովագրության Դիմում-Հարցաթերթիկ, կցել ապահովագրվող գույքի ցանկը և ուղարկել “ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ” ԱՓԲԸ:
“ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ” Ապահովագրական Ընկերության առավելությունները.
- Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին,
- Հիմնական և հավելյալ ռիսկերի ու ծառայությունների համախմբություն,
- Ճկուն սակագների համակարգ,
- Որակյալ և արագ սպասարկում,
- Փաստաթղթերի ձևակերպման պարզ ընթացակարգ:
Գույքի ապահովագրության հաշվիչ