Պայմանագրի կնքումը, պայմանները և կիրառվող սակագները Ի՞նչ է անհրաժեշտ ապահովագրության պայմանագիր կնքելու համար:
Ապահովագրության պայմանագիր կնքելու համար ընդամենը անհրաժեշտ է լրացնել դժբախտ պատահարներից ապահովագրության դիմում-հարցաթերթիկը, կցել ապահովագրվողի անձնագրի պատճեն և ուղարկել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»:
Ի՞նչ է անհրաժեշտ ապահովագրության պայմանագիրը վերակնքելու (երկարաձգելու) համար:
Կամավոր բժշկական ապահովագրության պայմանագիրը վերակնքելու (երկարաձգելու) համար անհրաժեշտ է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ներկայացնել նախորդ ժամանակաշրջանի ապահովագրության վկայագիրը և ապահովագրվողի անձնագրի պատճեն: Նախորդ դիմում-հարցաթերթիկում նշված տեղեկությունների փոփոխության դեպքում անհրաժեշտ է Ընկերությանը տեղեկացնել դրա մասին:
Թարմացված է` 2010-05-06 01:05