Order
Անհատներ Իրավաբանական անձինք
Պայմանագրի կնքումը, պայմանները և կիրառվող սակագները

Ի՞նչ է անհրաժեշտ ապահովագրության պայմանագիր կնքելու համար

Պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է լրացնել ապահովագրության դիմում-հարցաթերթիկը և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • պետական գրանցման վկայականի պատճեն,
  • ՀՎՀՀ,
  • բանկային հաշվի տվյալներ,
  • տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր (տեխնիկական անձնագիրը) կամ մաքսային հայտարարագիր (ներմուծման դեպքում) կամ առքուվաճառքի պայմանագիր, եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը հաշվառման վկայագրում նշված անձը չէ,
  • լիազորված վարորդների անձնագրեր, վարորդական վկայականներ,
  • Ապահովադրի անունից պայմանագիրը կնքող անձի անձնագիրը և լիազորագիրը, եթե Ապահովադրի անունից պայմանագիրը կնքելու է լիազորված անձը:

Պայմանագիրը կնքելիս խնդրում ենք նաև հնարավորության դեպքում Ընկերության գրասենյակ մոտենալ ապահովագրվող տրանսպորտային միջոցով` փորձագետի կողմից զննություն իրականացնելու նպատակով:

Ի՞նչ է անհրաժեշտ ապահովագրության պայմանագիրը վերակնքելու (երկարաձգելու) համար

Եթե Դուք հանդիսանում եք ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի հաճախորդը, ապա ապահովագրության պայմանագիրը վերակնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել միայն այն փաստաթղթերը, որոնցում տեղի են ունեցել փոփոխություններ:

Տրանսպորտային միջոցների ապահովագրության կանոններ

218.41 KB
Տրանսպորտային միջոցների ապահովագրության սակագներ

34.95 KB
Տրանսպորտային միջոցների ապահովագրության դիմումի ձև

520.8 KB
Տրանսպորտային միջոցների ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները

482.75 KB
Տրանսպորտային միջոցների կամավոր ապահովագրության կանոններ (գործում է 28.11.2013)

234.34 KB
Թարմացված է`   2016-04-01 08:04

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: