Ցանկացած ձեռնարկության գործունեություն անխտիր ուղեկցվում է տարբեր տեսակի ռիսկերով, որոնց հետևանքով շատ դեպքերում կորչում են բոլոր այն գույքերը, որոնք ձեռք էին բերվել տարիների ընթացքում:
Հրդեհի, պայթյունի, տարերային աղետների և այլ վտանգների հետևանքով առաջացած վնասը հատուցելու գործում Ձեզ կօգնի «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ ապահովագրության վկայագիրը:
Ի՞նչը կարող է ապահովագրվել:
- Անշարժ գույքը ամբողջությամբ (շենքեր, շինություններ), ինչպես նաև դրանց առանձին ճարտարագիտական և կոնստրուկտիվ մասեր և տարրեր (շենքերի մասեր, բնակելի կամ ոչ բնակելի տարածքներ), ներառյալ հնարավորություն ապահովագրել տարածքների (շենքերի, շինությունների) ներքին հարդարանքը:
- Շարժական գույք (սարքավորումներ, ուժային և այլ մեքենաներ, հատուկ տեխնիկա, կահույք, պատրաստի արտադրանք, ապրանքներ, հումք և այլն):
- Շարժվող սարքավորումներ (հատուկ տեխնիկա).
Ինչի՞ց կարելի է ապահովագրվել:
- Հրդեհ, կենցաղային գազի պայթյուն, կայծակի հարված;
- Ջեռուցման, ջրատարային, կոյուղային, հակահրդեհային համակարգերի վնաս;
- Ջրի կամ այլ հեղուկների ներթափանցում;
- Տարերային աղետներ՝ երկրաշարժ, ջրհեղեղ, փոթորիկ, մրրիկ, հողմ;
- Երրորդ անձանց հակաիրավական գործողություններ;
- Գողություն, կողոպուտ, հափշտակում;
- Թռչող սարքերի կամ դրանց մասերի վայր ընկնում;
- Ձեզ չպատկանող մեխանիկական տրանսպորտային միջոցների հետ բախում;
- Ապակիների, հայելիների, ցուցափեղկերի ջարդ:
Բացի վերոնշյալ ռիսկերից «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ առաջարկում է Ձեզ ապահովագրական ծածկույթ «արտաքին ազդեցության ռիսկից». Եթե Դուք ապահովագրեք Ձեր գույքը բոլոր վերոնշյալ ռիսկերից (ներառյալ «արտաքին ազդեցության ռիսկը»), ապա Ձեր գույքը կլինի պաշտպանված ցանկացած գույքային վնասից, որն անկանխատեսելիորեն առաջացել է արտաքին ազդեցության հետևանքով, բացի բացառության դեպքերից, որոնք նկարագրված են ապահովագրության կանոններում կամ որոնք նշված են ապահովագրության վկայագրում կողմերի համաձայնությամբ: Այսպիսի ծածկույթը անվանում են «Բոլոր ռիսկերից» ապահովագրություն (All risks Policy).
Ապահովագրական գումար և ապահովագրական հատուցում:
Ձեռք բերելով ապահովագրական պաշտպանվածություն «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ում, Դուք կարող եք ապահովագրել Ձեր գույքը.
- Նոր վերականգնողական արժեքով կամ
- Իրական (շուկայական) արժեքով:
Հավելյալ ծախսեր:
Ապահովագրական պատահարի ի հայտ գալու դեպքում «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ նույնպես հատուցում է գույքի փրկմանը կամ վնասի նվազեցմանն ուղղված ծախսերը:
Հաճախորդի ցանկությամբ ապահովագրական ծածկույթը կարող է ներառել հետևյալ հավելյալ ծախսերը, որոնք առաջանում են ապահովագրական պատահարի ի հայտ գալու դեպքում.
- Ապահովագրական պատահարի տեղանքի մաքրում;
- Չվնասված գույքի տեղափոխման ծախսերը:
Ի՞նչ արժե գույքի ապահովագրության վկայագիրը:
Դուք կարող եք ստանալ ապահովագրավճարի արագ հաշվարկ՝ լրացնելով ապահովագրության դիմում-հարցաթերթիկը և ուղարկելով այն հետևյալ հասցեով property@ingoarmenia.am.
Ի լրումն գույքի հրդեհից և այլ վտանգներից ապահովագրության հնարավոր է նաև ապահովագրել.