Պայմանագրի կնքումը, պայմանները և կիրառվող սակագները Ի՞նչ է անհրաժեշտ ապահովագրության պայմանագիր կնքելու համար:
Ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է լրացնել հրդեհից և այլ վտանգներից գույքի ապահովագրության դիմում-հարցաթերթիկը, կցել ապահովագրվող գույքի ցանկը և ուղարկել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ:
Ի՞նչ է անհրաժեշտ ապահովագրության պայմանագիրը վերակնքելու (երկարաձգելու) համար:
Ապահովագրության պայմանագիրը վերակնքելու (երկարաձգելու) համար անհրաժեշտ է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
- Գույքի սեփականատիրոջ անձնագրի պատճենը,
- Սեփականության վկայագրի պատճենը,
- Նախորդ ժամանակաշրջանի ապահովագրության պայմանագիրը,
- Ուղեգիր բանկից, որտեղ նշված է վարկի մնացորդի չափը (վարկով ձեռքբերված գույքի համար` ըստ Ընկերության պահանջի),
- Գնահատման ակտ (գույքի վերագնահատման դեպքում):
Թարմացված է` 2010-05-06 02:05