Պատասխանատվության ապահովագրություն Պատասխանատվության ապահովագրությունը հանդիսանում է “ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ”-ի ամենադինամիկ զարգացող ոլորտներից մեկը: Վերջին շրջանում այս ապահովագրության տեսակի նկատմամբ ցուցաբերված պահանջարկը խթանել է մի շարք նոր ապահովագրության ծրագրերի ստեղծմանը, որոնք մշակվել են հաշվի առնելով գործունեության տարբեր ոլորտների և բիզնեսի առանձնահատկությունները: Այս ծրագրերի շարքում իրենց առանձնահատուկ տեղն են զբաղեցնում քաղաքացիական և մասնագիտական պատասխանատվության ապահովագրությունը:
Ի՞նչը կարելի է ապահովագրել:
- երրորդ անձանց հանդեպ քաղաքացիական պատասխանատվությունը,
- մասնագիտական պատասխանատվությունը:
Հատուցման սահմանաչափ.
- որոշվում է ըստ Ապահովադրի ցանկության *
*Միաժամանակ Ընկերության մասնագետները Ձեզ կմատուցեն օգտակար խորհրդատվություն և կօգնեն ընտրել ամենաօպտիմալ պահանջված պատասխանատվության սահմանաչափերը:
Ապահովագրության սակագին
Իրավաբանական անձանց պատասխանատվության ապահովագրության համար գործում է զեղչերի ճկուն համակարգ: Օպտիմալ ապահովագրական սակագին որոշելիս Ընկերության մասնագետները հաշվի են առնում մի շարք գործոններ, մասնավորապես գործունեության բնույթը և ապահովագրոթյան ժամանակահատվածը: Ապահովագրության պայմանագիրը երկարաձգելիս “ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ” ԱՓԲԸ տրամադրում է հավելյալ զեղչեր, եթե նախորդ ապահովագրության շրջանի ընթացքում չեն գրանցվել մեծ թվով ապահովագրական պատահարներ:
Ի՞նչ արժե պատասխանատվության ապահովագրության վկայագիրը:
Դուք կարող եք ստանալ ապահովագրավճարի արագ հաշվարկ` լրացնելով ապահովագրության դիմում-հարցաթերթիկը և ուղարկելով այն հետևյալ էլեկտրոնային հասեցեով. liability@ingoarmenia.am
Թարմացված է` 2010-03-02 02:03