| ԱՊՊԱ |
| Տրանսպորտային միջոցների ապահովագրություն |
| Բժշկական ապահովագրություն |
| Դժբախտ պատահարներից ապահովագրություն |
| Գույքի ապահովագրություն |
| Ճանապարհորդության ապահովագրություն |
| Տրանսպորտային միջոցների ապահովագրություն |
| Գույքի ապահովագրություն |
| Բժշկական ապահովագրություն |
| Ընդհանուր բնութագիր Պայմանագրի կնքումը, պայմանները և կիրառվող սակագները Բոնուսներ և զեղչեր կորպորատիվ հաճախորդներին |
| Շինմոնտաժային աշխատանքների ապահովագրություն |
| Պատասխանատվության ապահովագրություն |
| Բեռնափոխադրումների ապահովագրություն |
| Ուղևորության ապահովագրություն |
| Դժբախտ պատահարներից ապահովագրություն |
| Ֆինանսական հաստատությունների համապարփակ ապահովագրություն |
| Ավիացիոն ռիսկերի ապահովագրություն |
Ինչու՞ է պետք ապահովագրել բեռնափոխադրումը:
Ցանկացած բեռնափոխադրում ուղղակիորեն կապված է անկանխատեսելի կորուստներ կրելու ռիսկի հետ: Հենց ապահովագրությունն է, որ կոչված է վստահորեն պաշտպանել Ձեր շահերը` կապված բեռների կորուստի կամ վնասման հետ:
Ի՞նչ բեռներ է կարելի ապահովագրել:
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն ապահովագրության է ընդունում ցանկացած տեսակի բեռ:
Ինչի՞ց կարելի է ապահովագրվել:
Բեռների ապահովագրությունն իրականացվում է համընդհանուր ընդունված ապահովագրության պայմաններով, որոնք կազմված են Լոնդոնյան Ապահովագրողների Ինստիտուտի (ILU) կողմից, և որոնք անգլերեն կոչվում են «Institute Cargo Clauses» (A), (B) և (C). Ի լրումն ընդհանուր պայմաններին, ապահովագրական ծածկույթը կարող է ընդլայնվել և ծածկել հատուկ ռիսկեր` ներառյալ պատերազմական գործողությունները, գործադուլ, բեռների հետ աշխատանքների ընթացքում բեռի վնասման կամ կորստի ռիսկը, բեռնափոխադրման ընթացքում միջանկյալ պահեստավորման ռիսկերը:
Ապահովագրության պայմաններում ներառվող ապահովագրվող ռիսկերը.
Institute Cargo Clauses (A), (բոլոր ռիսկերը)
Ապահովագրությունը ծածկում է «բոլոր ռիսկերը», որոնք կապված են բեռի վնասման կամ կորստի հետ` բացի ընդհանուր բացառություններից: «Բոլոր ռիսկերը» հասկացությունը ներառում է «հանկարծակի կորուստները», բացառությամբ «անխուսափելի կորուստներից».
Institute Cargo Clauses (B), (ընդլայնված հիմնական ապահովագրություն)
Ի տարբերություն (А) դրույթի, (B) և (С) դրույթները կոնկրետ թվարկում են ծածկվող ռիսկերը: Ապահովագրությունը ծածկում է բեռնափոխադրվող գույքի վնասը կամ կորուստը, որը (C) դրույթում թվարկվող իրադարձությունների և հետևյալ ռիսկերի հետևանք է.
Institute Cargo Clauses (C), «Բազային ապահովագրություն»
Ապահովագրությունը ծածկում է բեռնափոխադրվող գույքի վնասը, կամ կորուստը, որը առաջացել է.
Ապահովագրության տարածք
Ապահովագրական ծածկույթը գործում է աշխարհի բոլոր երկրների տարածքում ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով բեռնափոխադրման համար:
Ապահովագրական գումար (հատուցման առավելագուն սահմանաչափ)
Ապահովագրողի պատասխանատվության չափի (ապահովագրական արժեքի և ապահովագրական գումարի) որոշումը շատ կարևոր է, քանի որ ապահովագրական պատահարի առաջանալու դեպքում ապահովագրական հատուցումը իրականացվում է հաշվի առնելով հենց այս գումարները: Այդ իսկ պատճառով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն հաճախորդների ցանկությամբ ապահովագրական արժեքի մեջ ներառում է բոլոր փաստաթղթորեն հաստատված ծախսերը, որոնք անհրաժեշտ են բեռնափոխադրման իրականացման համար: Օրինակ.
Ապահովագրելու հնարավորությունները.
Անկախ այն բանից Դուք ցանկանում եք ապահովագրել առանձին վերցրած բեռնափոխադրում, թե կանոնավոր բեռնափոխադրումներ` մեր մասնագետները կօգնեն Ձեզ ընտրել ամենաօպտիմալ ապահովագրական ծածկույթը, որը առավելագույնս կհամապատասխանի Ձեր նախատեսված բյուջեին:
Առանձին մեկ բեռնափոխադրման համար մենք կկազմենք միանգամյա վկայագիր, որը հնարավորություն է տալիս վճարելու ապահովագրավճարը 5 (հինգ) բանկային օրվա ընթացքում: Այսպիսով, բեռը կարող է փոխադրվել հենց ապահովագրության վկայագրի կազմման օրը:
Գլխավոր վկայագիրը կազմվում է կանոնավոր բեռնափոխադրումների ապահովագրության դեպքում և այն ունի մի շարք առավելություններ, որոնք են`
Ի՞նչ արժե ապահովագրության վկայագիրը:
Դուք կարող եք ստանալ ապահովագրավճարի արագ հաշվարկ` լրացնելով դիմում-հարցաթերթիկը և ուղարկելով այն հետևյալ էլեկտրոնային հասցեով. cargo@ingoarmenia.am
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: