Բազմաթիվ ընկերություններ հաճախ կանգնում են այնպիսի խնդիրների առջև, ինչպիսին արտասահման գործուղման ժամանակ աշխատակիցների շահերի և առողջության պահպանումն է: “ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ”-ն հնարավորություն է ընձեռում ապահովագրելու Ձեր աշխատակիցներին արտասահման գործուղման ժամանակ: Դուք ընտրում եք ժամանակահատվածը, որի ընթացքում ցանկանում եք ապահովագրել Ձեր աշխատակիցներին, իսկ մենք Ձեզ տրամադրում ենք հուսալի ապահովագրական պաշտպանվածություն տարբեր տեսակի անկանխատեսելի իրավիճակներից աշխարհի ցանկացած կետում:
Ո՞վ կարող է ապահովագրվել:
Ընկերության աշխատակիցները, նրանց ընտանիքի անդամները (երեխաներ, կին/ամուսին, ծնողներ):
Ինչ՞ից կարելի է ապահովագրվել:
Կախված Ձեր կողմից ընտրված ծրագրից, ապահովագրության պայմանագիրը կարող է ներառել.
- բժշկական ծախսերի,
- բժշկատրանսպորտային ծախսերի,
- հետմահու ռեպատրացիայի հետ կապված ծախսերի,
- բժշկական օգնության կազմակերպման ծախսերի,
- սիրողական սպորտով զբաղվելու հետևանքով առաջացած բժշկական ծախսերի,
- արտասահման մեկնելու ժամանակ ուղեբեռի,
- երրորդ անձանց հանդեպ քաղաքացիական պատասխանատվության,
- իրավաբանական խորհրդատվության կազմակերպման հետ կապված ծախսերի ապահովագրություն:
Հատուցման սահմանաչափ
Շենգենյան երկրների համար հատուցման սահմանաչափը որոշվում է համաձայն պարտադիր նորմերի և ընդունված եվրոպական ցուցումների:
- 30 000 Եվրո – հատուցման ստանդարտ սահմանաչափ Շենգենյան երկրների համար` բացառությամբ Ֆրանսիայի,
- 50 000 Եվրո – հատուցման ընդլայնված սահմանաչափ Շենգենյան երկրների համար` ներառյալ Ֆրանսիան:
Աշխարհի մնացած երկրների համար, կախված հաճախորդի ցանկությունից կարող են տրամադրվել հետևյալ պատասխանատվության սահմանաչափերը.
- 30 000 Եվրո
- 50 000 Եվրո
- 50 000 ԱՄՆ դոլար
- 15 000 ԱՄԴ դոլար
Ի՞նչ է հարկավոր ապահովագրություն իրականացնելու համար:
Ապահովագրության վկայագիր ձեռքբերելու համար անհրաժեշտ է այցելել մեր գրասենյակ, կամ ուղարկել անհրաժեշտ տվյալները հետևյալ էլեկտրոնային հասցեով` info@ingoarmenia.am : Ձեր վկայագիրը պատրաստ կլինի ընդամենը 5 րոպեների ընթացքում:
“ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ” ԱՓԲԸ առավելությունները.
- Գործում է զեղչերի ճկուն համակարգ, որը հատուկ մշակվել է հաշվի առնելով իրավաբանական անձանց գործունեության բնույթը:
- Մեր վկայագիրը ընդունվում է աշխարհի բոլոր հյուպատոսական ծառայությունների կողմից և նպաստում է մուտքի արտոնագրերի հետ կապված խնդիրների լուծմանը:
- Զանգահարելով մեր գործընկեր “Էքսպրես Ասիստ Կենտրոն”-ի շուրջօրյա գործող հեռախոսահամարներով Դուք կստանաք մանրամասն և որակյալ խորհրդատվություն ցանկացած սթրեսային վիճակում: Մեր գործընկերները կօգնեն Ձեզ առաջին օգնության և հետագա բուժման կազմակերպման գործում:
- Ապահովագրության պայմանագիրը կարող է հեշտությամվ վերաձևակերպվել այլ ժամկետով, իսկ ուղևորության հետաձգման դեպքում` դադարեցվել: