Order
Անհատներ Իրավաբանական անձինք
ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ընդհանուր բնութագիրը

Այն ամենն ինչ կարող է արտաքին, չմտադրված, անկանխատեսելի պայմանների և հանգամանքների արդյունքում վնաս հասցնել Ձեր առողջությանը կարելի է ապահովագրել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունում:

Ապահովագրվելով մեր ընկերությունում դժբախտ պատահարներից Դուք ստանում եք ապահովագրական պաշտպանություն՝ շուրջօրյա կամ որոշակի ժամերին, ամբողջ աշխարհով կամ սահմանափակ տարածքում:

 Ո՞վքեր կարող են ապահովագրվել

  • Կազմակերպությունների 65 տարին չլրացած աշխատակիցները, նրանց ընտանիքի անդամները (3 տարեկանից բարձր երեխաներ, կին, ամուսին, ծնողներ, քույր, եղբայր)

Ի՞նչ ռիսկերից կարելի է ապահովագրվել

Ապահովագրական ծածկույթ կարող է տրամադրվել դժբախտ պատահարի հետևանքով առաջացած հետևյալ ռիսկերի համար

  • Մահ,
  • Մշտական լրիվ կամ մասնակի անաշխատունակություն (հաշմանդամություն),
  • Ժամանակավոր անաշխատունակություն,
  • Բժշկական ծախսեր
  • Հաճախորդի ցանկությամբ այլ ռիսկեր:

Ապահովադիրը կարող է ինքնուրույն ընտրել իրեն հետաքրքիր ռիսկերի փաթեթը:

Դժբախտ պատահարներից և հիվանդություններից ապահովագրությունը կարող է գործել.

  • Շուրջօրյա
  • Միայն ապահովագրված անձի աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ,
  • Կողմերի համաձայնությամբ այլ ժամանակ:

Ապահովագրության պայմանագրի ժամկետները որոշվում են հաճախորդի հետ համաձայնեցվության միջոցով:

Ապահովագրական գումար (հատուցման առավելագույն սահմանաչափ)

Ապահովագրական գումարը որոշվում է Ապահովադրի կողմից` համաձայնեցնելով այն «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի մասնագետների հետ, սակայն այն չի կարող գերազանցել յուրաքանչյուր աշխատակցի տարեկան աշխատավարձի հինգապատիկը:

Դժբախտ պատահարի հետևանքով Ապահովագրված անձի մահվան դեպքում Ապահովագրողը վճարում է ապահովագրական հատուցում` ապահովագրական գումարի 100%-ի չափով:

Դժբախտ պատահարի հետևանքով աշխատունակության մշտական կորստի դեպքում, ապահովագրական հատուցումը իրականացվում է հետևյալ սահմանաչափերով.

ա) I կարգի հաշմանդամության դեպքում` ապահովագրական գումարի 100% չափով,
բ) II կարգի հաշմանդամության դեպքում` ապահովագրական գումարի 75% չափով,
գ) III կարգի հաշմանդամության դեպքում` ապահովագրական գումարի 50% չափով:

Դժբախտ պատահարի հետևանքով աշխատունակության ժամանակավոր կորստի դեպքում Ապահովագրողը վճարում է ապահովագրական հատուցումյուրաքանչյուր օրվա համար 0.3% ապահովագրական գումարից, բայց ոչ ավել, քան ապահովագրական գումարի 30%, սկսած անաշխատունակության 11-րդ օրից:

Ապահովագրական սակագին

Դժբախտ պատահարներից կորպորատիվ ապահովագրության դեպքում օպտիմալ ապահովագրական սակագին հաշվարկելիս հաշվի են առնվում մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են` ապահովագրված անձանց աշխատանքի բնույթը, ընտրված ապահովագրական ռիսկերը ապահովագրվող անձանց քանակը, նրանց տարիքը, ապահովագրության ժամկետը և այլն:

Ընկերությունում գործում է զեղչերի ճկուն համակարգ:

Ապահովագրության պայմանագրի վերակնքման (երկարացման) ժամանակ վնասաբերության մակարդակից կախված «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն տրամադրում է հավելյալ զեղչեր կամ կիրառում է հավելավճարներ:

Նշում` Համաձայն ՀՀ եկամտահարկի մասին օրենքի` յուրաքանչյուր աշխատակցի համար տարեկան մինչև 120,000 ՀՀ դրամ ապահովագրավճարները ազատված են եկամտահարկից:

Թարմացված է`   2015-01-26 12:01

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: