Ավիացիոն ռիսկերի ապահովագրությունը թույլ է տալիս զերծ մնալ միլիոնավոր կորուստներից, որոնք առաջանում են ապահովագրական պատահարի հետևանքով, կամ առնվազն մեղմել այդ պատահարների պատճառով առաջացած վնասների հետևանքները:
2009 թ. ձեռքբերելով համապատասխան լիցենիզիա` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն տրամադրում է ավիափոխադրողների պատասխանատվության ապահովագրության ծառայություններ:
Ի՞նչը կարելի է ապահովագրել:
Երրորդ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին հասցված վնասի պատասխանատվությունը:
Ինչ՞ից կարելի է ապահովագրվել:
Երրորդ անձանց կյանքի, առողջության կամ գույքի վնասների հետ կապված ծախսերը, որոնք անմիջականորեն հասցվել են ապահովագրված օդանավի ազդեցությամբ:
Պատասխանատվության սահմանաչափ
Որոշվում է ըստ կողմերի համաձայնության, հաշվի առնելով զանազան սպեցիֆիկ գործոններ:
Ապահովագրության սակագին
Որոշվում է ելնելով ապահովագրական գումարից, ապահովագրության պայմաններից, ապահովագրության ժամկետից, օդանավի անձնակազմի որակավորման աստիճանից, չվերթների բնույթից և այլ գործոններից:
Ի՞նչարժեավիացիոնռիսկերիապահովագրությանվկայագիրը:
Դուք կարող եք ստանալ ապահովագրավճարի արագ հաշվարկ` լրացնելով ապահովագրության դիմում-հարցաթերթիկը և ուղարկելով այն հետևյալ էլեկտրոնային հասցեին. aviation@ingoarmenia.am