Order
Անհատներ Իրավաբանական անձինք
ԳՈՒՅՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բնակարանների և առանձնատների ապահովագրություն

 

- ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ

  • ֆիզիկական անձինք ովքեր ունեն բնակարան կամ առանձնատուն
  • իրավաբանական անձինք ովքեր ունեն բնակարան կամ առանձնատուն

 

- Ի՞ՆՉ ԳՈՒՅՔ ԿԱՐՈՂ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ

Ապահովագրության պայմանագիրը կնքվում է այն բնակարանների կամ առանձնատների համար, որոնք.

  • Պատկանում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց
  • Օգտագործվում են կամ  բնակության, կամ վարձակալության նպատակով,
  • Տարվա մեջ առնվազն 300 օր բնակեցված են,
  • Գրավադրված չեն: 

 

Ապահովագրում ենք.

  • Ներքին հարդարում, ճարտարագիտական սարքավորումներ, ինժեներական համակարգեր, ներառյալ ջեռուցման և օդափոխանակության համակարգեր, սանհանգույց, որմնային և առաստաղային ծածկույթներ, և այլն,
  • Շարժական գույք, ներառյալ կահույք, էլեկտրական և կենցաղային տեխնիկա, ինչպես նաև «Արժեքավոր գույք» (կտավներ, թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրեր),
  • Կրող կառույցներ – պատեր, առաստաղ, տանիքի ծածկ, և այլն: 

 

- Ի՞ՆՉ ԾԱԾԿՈՒՅԹ Է ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ

  • «Հրդեհ» - կրակի ծագման արդյունքում գույքի վնասվածք կամ կորուստ 
  • «Պայթյուն» - կենցաղային նպատակով օգտագործվող գազատարների,  կաթսաների և այլ տարողությունների կամ մեխանիզմների պայթյունի արդյունքում գույքի վնասվածք կամ կորուստ
  • «Վնասվածք ջրից» - ջրի կամ ապահովագրության տարածքում գտնվող ջրմուղային, կոյուղային, ջեռուցման, սառեցնող կամ օդափոխող համակարգերից  այլ հեղուկների ներգործության արդյունքում գույքի վնասվածք կամ կորուստ
  • «Մեխանիկական վնասներ» - ցամաքային կամ ջրային տրանսպորտային միջոցների վրաերթի, թռչող օբյեկտների  կամ դրանց մասերի, բեռների կամ այլ առարկաների թռչող օբյեկտից անկման հետևանքով, երրորդ անձանց կողմից շինարարական աշխատանքների կատարման, սյուների, ծառերի, շինարարական ամբարձիչների և այլ շինարարական մեխանիզմների անկման հետևանքով ապահովագրված գույքի վնասվածք կամ կորուստ 
  • «Երրորդ անձանց հակաօրինական գործողություններ» - հափշտակում, վանդալիզմ կամ գույքի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում 
  •  «Տարերային աղետներ» - երկրաշարժի, հողմի, փոթորիկի, մրրիկի, կայծակի հարվածի, ջրհեղեղի, հողմապտույտի, հրաբխի ժայթքման կամ ստորգետնյա բնական կրակի ներգործության, սողանքի, հեղեղի կամ լեռնային փլուզման արդյունքում գույքի վնասվածք կամ կորուստ 
  • «Կարճ միացում» - Էլեկտրամատակարարման գծում հոսանքի լարման տատանման, կարճ միացման արդյունքում առաջացած հրդեհի հետևանքով ապահովագրված գույքին պատճառված վնասներ 
  • «Ապակու կոտրանք» - ներքին կամ արտաքին դռների և լուսամուտների, ապակե պատերի, աստիճանների կոտրանք այլ իրերի հետ բախման/անկման հետևանքով 
  • «Կենդանիների գործողություններ» - կաթնասունների, սողունների, երկկենցաղների, թռչունների գործողությունների արդյունքում գույքի վնասվածք կամ կորուստ  
  • «Պատասխանատվության ապահովագրություն» - Բնակարանի օգտագործման հետևանքով երրորդ անձանց, ներառյալ հարևաններին պատճառած գույքային և մարմնական վնասներ 

 

- ԻՆՉՊԻՍԻ՞ ԳՈՒՅՔ ՉԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ

  • Փայտից տները և շինություններ, ինչպես նաև դրանցում գտնվող գույքը,
  • Բնակարանները՝ տեղակայված բազմաբնակարանային տներում, որոնք ներառված են տարաբնակեցման պլաններում,
  • Վթարային վիճակում գտնվող կամ քանդման ենթակա շենքերում գտնվող բնակարանները,
  • Սողանքային գոտիներում գտնվող բազմաբնակարանային տներում կամ առանձնատներ
  • Գույքը, որը գտնվում է հասարակական օգտագործման տարածքներում կամ կառույցներում
  • Բնակարանները՝ տեղակայված բազմաբնակարանային տներում, որոնցում իրականացվում է կապիտալ վերանորոգում կամ որոնք ունեն կապիտալ վերանորոգման կարիք
  • Խարխուլ շինությունները, որոնց ֆիզիկական մաշվածությունը կազմում է 75 և ավելի տոկոս
  • ՀՀ դրամով կամ արտարժույթով կանխիկ փող,
  • Բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլ արժեթղթեր,
  • Ձեռագրեր, պլաններ, գծագրեր և այլ փաստաթղթեր, հաշվապահական և գործնական փաստաթղթեր,
  • Թանկարժեք մետաղներ` ձուլակտորներով և թանկարժեք քարեր` առանց շրջանակներ,
  • ապահովագրված շենքում գտնվող, բայց Ապահովադրին կամ Շահառուին չպատկանող գույք (եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով),
  • Դյուրավառ և պայթուցիկ նյութեր,
  • Սննդամթերք, խմիչք և ծխախոտային արտադրանք,
  • Տնային և գյուղատնտեսական կենդանիներ,

 

- Ո՞Ր ՏԱՐԱԾՔՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

  • Ապահովագրված բնակարանները և առանձնատները պետք է գտնվեն ՀՀ և ԼՂՀ տարածքում:

 

- Ի՞ՆՉ ԺԱՄԿԵՏՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

  • Պայմանագիր կնքվում է միայն 1 տարի ժամկետով։

 

- ՎՃԱՐՄԱՆ ԻՆ՞Չ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ԿԱՆ

  • Միանվագ
    • Ապահովագրավճարն ամբողջությամբ վճարվում է պայմանագրի կնքման պահին:
    • Կիսամյակային վճարմամբ (40,000 ՀՀ դրամը գերազանցող ապահովագրավճարի դեպքում)
      • Կիսամյակային վճարման դեպքում ապահովագրավճարի 50%-ը վճարվում է պայմանագրի կնքման պահին, իսկ մյուս 50%-ը՝ մինչև պայմանագրի գործողության 180-րդ օրը:
      • Եռամսյակային վճարմամբ (80,000 ՀՀ դրամը գերազանցող ապահովագրավճարի դեպքում)
        • Եռամսյակային վճարման դեպքում ապահովագրավճարի 25%-ը վճարվում է պայմանագրի կնքման պահին, հաջորդ 25%-ը՝ 3 ամիս անց, և այդպես շարունակ:

Ապահովագրավճարի տարաժամկետ վճարման դեպքում վերը նշված եղանակով հաշվարկված ընդհանուր ապահովագրավճարն ավելանում է՝

  • Կիսամյակային վճարման դեպքում՝ 5%
  • Եռամսյակային վճարման դեպքում՝ 10%

 

- ՈՐՔԱ՞Ն Է ԿԱԶՄՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ

Բնակարան

 

ՔՄ

Հարդարում և  ճարտարագիտական սարքավորումներ

Շարժական գույք (ներառյալ Արժեքավոր գույք)

Քաղաքացիական պատասխանատվություն

ԸՆԴԱՄԵՆԸ

Ապ.գումար

Ապ.վճար

Ապ.գումար

Ապ.վճար

Ապ.գումար

 Ապ.վճար

≤50 

   3,000,000

    6,000

  3,000,000

     8,400

    500,000

1,000

        15,400

51-75 

   5,000,000

   10,000

  5,000,000

   14,000

  1,000,000

2,000

       26,000

76-100 

   7,000,000

   13,300

   7,000,000

   18,900

  1,500,000

2,630

       34,830

101-200 

  10,000,000

   18,000

 10,000,000

   26,000

 2,000,000

3,500

       47,500

≥201

 20,000,000

   32,000

 15,000,000

   37,500

 3,000,000

4,500

       74,000

Առանձնատուն

ՔՄ

Հարդարում և  ճարտարագիտական սարքավորումներ

Շարժական գույք (ներառյալ Արժեքավոր գույք)

Կրող կառույցներ

ԸՆԴԱՄԵՆԸ

Ապ.գումար

Ապ.վճար

Ապ.գումար

Ապ.վճար

Ապ.գումար

Ապ.վճար

≤51

   3,000,000

    6,600

   3,000,000

     9,240

2,000,000

4,400

20,240

51-75

   5,000,000

    11,000

   5,000,000

   15,400

3,000,000

6,600

33,000

76-100

   7,000,000

   14,630

   7,000,000

   20,790

4,000,000

7,700

43,120

101-200

  10,000,000

   19,800

  10,000,000

   28,600

4,500,000

8,660

57,060

201-300

 20,000,000

   35,200

  15,000,000

    41,250

5,000,000

8,250

84,700

≥301

 30,000,000

   49,500

 20,000,000

   55,000

6,000,000

9,900

114,400

 

Վարձակալության նպատակով օգտագործվող բնակարանների և առանձնատների համար ապահովագրավճարի վրա կիրառվում է 20% հավելավճար: 

 

- ՈՐՔՆԱ՞Ն Է ՉՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ

  • Երկրաշարժի դեպքում՝ գույքի ապահովագրության ապահովագրական գումարի 5%
  • Մնացած դեպքերում ոչ պայմանական չհատուցվող գումար չի կիրառվում

 

ԻՆՉՊԻՍԻ՞ ԵՆԹԱՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ

  • «Շարժական գույք» օբյեկտի համար (ներառյալ ապակյա իրերի, արժեքավոր գույքի) գործում է ենթասահմանաչափ՝ 300,000 ՀՀ դրամ տնային գույքի յուրաքանչյուր առարկայի համար:
  • «Արժեքավոր գույք» կատեգորիայի շարժական գույքի համար գործում է համախառն ապահովագրական գումար/սահմանաչափ՝ 500,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր դեպքի համար,
  • Ապահովագրությունը իրականացվում է «ոչ լրիվ ոչ համամասնական» սկզբունքով:

 

- Ի՞ՆՉ ՔԱՅԼԵՐ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՊԱՏԱՀԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ

 

Անհրաժեշտ է առաջին իսկ հնարավորության դեպքում տեղեկացնել

  • Ապահովագրական ընկերությանը +374 10 59 21 21 հեռախոսահամարով,
  • Համապատասխան Իրավասու մարմիններին (Հրդեհի կամ Տարերային Աղետների դեպքում՝ ԱԻՆ, գողության դեպքում՝ Ոստիկանություն, և այլն),
  • ձեռնարկել բոլոր հնարավոր ողջամիտ և տվյալ պայմաններում հասանելի միջոցներն ապահովագրության օբյեկտի հետագա վնասումը կանխելու և վնասի չափը նվազեցնելու համար:

 

- ՈՐՏԵ՞Ղ ԿԱՐՈՂ ԵՔ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ

Անհրաժեշտ է 3 ամսվա ընթացքում գրել ապահովագրական հատուցում ստանալու դիմում  Հրաչյա Քոչար 35/1 հասցեում գտնվող  Գույքային տեսակներով հայտերի կարգավորման կենտրոնում։

- ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՔ ՍՏԱՆԱԼ ՀԱՏՈՒՑՈՒՄ

Ապահովագրական հատուցումը կարող է իրականացվել հետևյալ եղանակներով.

  • Դրամական.
  • Բնաիրային.

Ապահովագրողի կողմից վնասված գույքի վերանորոգման կազմակերպում և/կամ վճարում՝ Ապահովագրողի հետ համապատասխան պայմանագիր կնքած կազմակերպության միջոցով:

 

ԲՈՆՈՒՍ

  • Եթե Դուք ունեք գործող ապահովագրության պայմանագիր/պայմանագրեր, որոնց ընդհանուր տարեկան ապահովագրավճարը գերազանցում է 100,000 ՀՀ դրամը ապա տրամադրվում է 10% զեղչ:
  • Եթե Դուք ունեք ցանկացած ապահովագրավճարի IngoCare ծրագրով առողջության ապահովագրության պայմանագիր, ապա տրամադրվում է 10% զեղչ:
  • Վերոնշյալ 2 նախապայմանների առկայության դեպքում տրամադրվում է 15% զեղչ:
Թարմացված է`   2019-09-06 01:09

Մեր գործակալները

Մարզեր:

Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: