Ընկերության Առաքելությունը Ընկերության հիմնական առաքելությունը կամ երկարաժամկետ նպատակն է ամրապնդելով ոչ կյանքի ապահովագրության հայրենական շուկայում իր առաջատարի դիրքերը՝ դառնալ այս ոլորտում բարձրորակ և միջազգային ստանդարտներին համապատասխանող ապահովագրական ծառայություններ մատուցող առաջատար ապահովագրական ընկերություն։
Ընկերությունը գործունեության ընթացքում իր բոլոր գործողությունները պայմանավորում է նշված գերակա նպատակով։ Այդ իսկ պատճառով մի կողմից պետք է հետևողական աշխատանքներ իրականացվեն առավելագույնս բավարարելու ապահովագրական շուկայի պահանջարկը, մյուս կողմից անհրաժեշտ է ապահովել Ընկերության ֆինանսական կայունության անհրաժեշտ մակարդակ և Ընկերության ընթացիկ հաճախորդներին պատշաճ մակարդակով սպասարկելու համար բավարար մարդկային և տեխնիկական ռեսուրսներ։
Թարմացված է` 2009-10-07 11:10