Ընդհանուր Տեղեկություններ
ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ" ԱՓԲԸ-ն հիմնադրվել է 1997թ.-ին "Էֆես" ԱՓԲԸ անվանմամբ: Նույն թվականի սեպտեմբերի 2-ին Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության կողմից ստացել է ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիա: Ավելի ուշ՝ 2001թ.-ին Ընկերությունը Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարի հրամանի համաձայն իրավունք է ստացել իրականցնել նաև կյանքի ապահովագրություն, իսկ 2004թ.-ի դեկտեմբերի 28-ին ստացել է նաև կյանքի ապահովագրության լիցենզիա:
2003թ.-ի դեկտեմբերին Ընկերության բաժնետոմսերի 75%-ը ձեռք է բերվել Ռուսական "ԻՆԳՈՍՍՏՐԱԽ" ԱԲԲԸ կողմից, ապա 2004թ.-ի նոյեմբերի 9-ին դրան հետևել է Ընկերության անվանափոխումը "ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ" ԱՓԲԸ-ի: Ներկայումս "ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ" ԱՓԲԸ հանդիսանում է "ԻՆԳՈ" (Երաշխիքների և Պարտավորությունների Միջազգային Ցանց) խմբի լիարժեք անդամ, որտեղ ընդգրկված են այնպիսի հայտնի կազմակերպություններ, ինչպիսիք են "ԻՆԳՈՍՍՏՐԱԽԸ" (Ռուսաստան), "ՍՈՖԱԳԸ" (Գերմանիա), "ԻՆԳՈ ՆՈՐԴԸ" (Ֆինլանդիա), "ԳԱՐԱՆՏԸ" (Ավստրիա), "ԻՆԳՈ ՈՒԿՐԱԻՆԱՆ" (Ուկրաինա) և այլն: Խմբի մեջ ներգրավված ընկերությունների ֆինանսական աուդիտն իրականացնում է "Ernst & Young Audit" ընկերությունը: Խմբի ընդհանուր կանոնադրական կապիտալը կազմում է շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլար:
Համաձայն "Արմինֆո" անկախ գործակալության կողմից կազմված Ռենքինգի արդյունքների` վերջին երեք տարիների ընթացքում, "ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ" ԱՓԲԸ, ըստ հիմնական ցուցանիշների, որոնք բնորոշում են ապահովագրական ընկերությունների գործունեության արդյունքները (հավաքագրված ապահովագրավճարների ծավալ, սեփական կապիտալի չափ և ակտիվներ, կատարված հատուցումներ), զբաղեցնում է առաջատար տեղեր:
2006թ.-ին Ընկերությունը ընդառաջ գնալով երկրում իրականացվող ապահովագրական դաշտի բարեփոխումներին "ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ" ԱՓԲԸ հրաժարվեց կյանքի ապահովագրության լիցենզիայից ոչ կյանքի ապահովագրության ոլորտում առավելագույնս մասնագիտանալու և ամրապնդվելու նպատակով:
"ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ" ԱՓԲԸ ստանձնած ռիսկերի վերաապահովագրության նպատակով համագործակցում է աշխարհի խոշարագույն վերաապահովագրական ընկերությունների հետ:
Թարմացված է` 2009-10-13 02:10