Order
Անհատներ Իրավաբանական անձինք
Մեր Գործընկերները

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ իր ուրույն տեղն է զբաղեցնում ՀՀ ապահովագրական շուկայում:
Ընկերությունը մշակում և իրագործում է համագործակցության ծրագրեր շուկայի տարբեր մասնակիցների հետ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, վերաապահովագրական ընկերությունների, ուսումնական հաստատությունների, արդյունաբերական, հասարակական սեգմենտների ներկայացուցիչների, նախարարությունների և մի շարք այլ ընկերությունների հետ:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ  բաց և թափանցիկ ընկերություն է. մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած փոխշահավետ համագործակցության նախաձեռնությանը: Մենք աշխատում ենք ՀՀ ողջ տարածքում և պատրաստ ենք ընդունել, դիտարկել և զարգացնել համգործակցության Ձեր առաջարկները:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ  ունի բազմաթիվ հաջողված համագործակցություններ: Ներկայացնենք վերջին տարում տեղի ունեցած միայն մի քանիսը.

  • «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ և MARSH ընկերությունը կազմակերպել էին «Բանկեր-ռիսկեր-ապահովագրություն» խորագրով սեմինար, որտեղ MARSH ընկերության ներկայացուցիչները ներկայացրեցին բանկերի ապահովագրության հիմնական նրբություններն ու ռիսկերը:
  • ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպված «Իմ ֆինանսների միամսյակ» միջոցառումների շրջանակներում 50-ից ավել ուսանողներ և աշխակերտներ այցելեցին «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ, որտեղ ընկերության պատասխանատուները իրականացրեցին «Ապահովագրությունը որպես ֆինանսական համակարգի մաս և ապահովագրական շուկան Հայաստանում» թեմայով ներկայացում:
  • Համագործակցության ծրագիր սկսվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ: «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ գյուղատնտեսության ապահովագրության ներդրման գործընթացի մասնակից է:
  • 2014թ. համագործակցություն է ունեցել Ագրարային համալսարանի հետ, որի շրջանակներում ապահովագրական գործ բաժնի ուսանողները այցելել են «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» գլխամասային գրասենյակ, ծանոթացել են բաժիններին, նրանց կատարած աշխատանքներին:
  •  2014թ նոյեմբերի 13-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»  ապահովագրական ընկերությունը ստորագրեցին հուշագիր: Հուշագրով նախատեսվում է ուսումնական պլանների և ապահովագրական առարկայական ծրագրերի համատեղ մշակում, մագիստրոսի կրթական ծրագրի գիտահետազոտական և բակալավրիատի ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակեպում, դասագրքերի և այլ ուսումնական նյութերի համատեղ հրատարակում, գիտաժողովների, կոնֆերանսների, սեմինարների և քննարկումների կազմակերպում, համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացում: Հուշագրով նախատեսվում է նաև, որ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության աշխատակիցները կարող են մասնակցել համալսարանում մագիստրատուրայի ընդունելությանը:
  • 2014թ. “World Vision” Armenia ընկերության հետ համատեղ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ  իրականացրեց բարեգործական ծրագիր, որի շրջանակներում Տավուշի մարզի Բերքաբեր, Բարեկամավան և Սևքար համայնքներում ապրող 12 երեխայի նվիրեցին պայուսակներ և գրենական պիտույքներ:

Մեր գործընկերներն են հանդիսանում՝

Թարմացված է`   2017-06-13 12:06

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով:

Warning: Unknown: write failed: Disk quota exceeded (122) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct () in Unknown on line 0