Յուրաքանչյուր անձ կարող է ստանալ ամփոփ տեղեկություններ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ կողմից մատուցվող ծառայությունների մասին` այցելելով Ընկերության գլխավոր գրասենյակ կամ զանգահարելով +374(10) 54 31 34 հեռախոսահամարով: "ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ" ԱՓԲԸ կողմից մատուցվող ծառայությունների, ինչպես նաև այլ տեղեկություններ Դուք կարող եք ստանալ այցելելով www.ingoarmenia.am ինտերնետային կայք:
Սույն տեղեկությունների կամ փաստաթղթերի ստացման համար հարկավոր է գրավոր դիմում ներկայացնել “ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ” Ապահովագրական ՓԲԸ գործադիր տնօրենին: Տեղեկությունների կամ փաստաթղթերի տրամադրման համար Ընկերությունը իրեն իրավունք է վերապահում գանձել համապատասխան վճար, որը սակայն չի կարող գերազանցել դրանց պատրաստման համար “ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ” ԱՓԲԸ կողմից իրականացված փաստացի ծախսերը: Տեղեկությունները տրամադրվում են Ընկերության կողմից դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Եթե Դուք ունեք որևէ բողոք-պահանջ կապված "ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ" Ապահովագրական ՓԲԸ Ձեզ մատուցած ծառայությունների հետ, ապա խնդրում ենք Ձեզ լրացնել ձևաթերթը և ներկայացնել այն Ընկերության գլխամասային գրասենյակ Երևան 0010, Տպագրիչների 8, կամ ուղարկել էլեկտրոնային հասցեով complaint@ingoarmenia.am: Ընկերության կողմից հաճախորդի բողոք-պահանջին վերջնական գրավոր պատասխանի տրամադրումը Ընկերությունը իրականացնում է բողոք-պահանջը ստանալու պահից 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում: Հաճախորդները բողոք-պահանջների ներկայացման ընթացակարգին առնչվող հարցերի վերաբերյալ տեղեկություններ կարող են ստանալ (+374 10) 54 31 34հեռախոսահամարով: Բողոք-պահանջի գրավոր պատասխանով բավարարված չլինելու դեպքում հաճախորդը իր իրավունքները պաշտպանելու համար կարող է դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին www.fsm.am :