ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ Բժշկական ապահովագրությունը`
- Ապահովվում է աշխատակիցների սոցիալական պաշտպանության ադեկվատ մակարդակը,
- Բարձրացվում է անձնակազմի շահագրգռվածությունը,
- Ձևավորվում է բժշկական ծախսերը կարգավորող կայուն և թափանցիկ ֆոնդ,
- Տնտեսվում են բժշկական ծախսերի կառավարման հետ կապված ռեսուրսները:
Հինգ պատճառ, թե ինչու պետք է ապահովագրել առողջությունը.
- հիվանդությունների և կոտրվածքների առաջացումը անկանխատեսելի է և չի ենթարկվում ոչ տրամաբանությանը, ոչ էլ տարիք է հարցնում,
- խնդիր առաջանալիս, հատկապես հրատապ դեպքերում, ժամանակին որակյալ բժշկական օգնություն ստանալու վստահության բացակայությունը,
- անհրաժեշտ ծառայությունների որակի և ծավալի կառավարման անհնարինությունը,
- բժշկական ծառայությունների սրընթաց գնաճը, որը ոչ մի կերպ չի ցանկանում համապատասխանել իմ եկամուտների աճին,
- Ձգտումը` ապահովել վաղվա օրվա նկատմամբ առավելագույն վստահություն և պահպանել սեփական ակնախությունն ու կյանքի որակը:
Հինգ պատճառ, թե ինչու ես պետք է ապահովագրվեմ հենց « ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ում
- Ընկերությունն առաջատարն է ՀՀ կամավոր բժշկական ապահովագրության ոլորտում,
- Հնարավորություն. ընտրելու կամավոր բժշկական ապահովագրության մանրամասն մշակված մի շարք ծրագրեր` հաճախորդի ցանկություններին ու բժշկական ծառայությունների տարածաշրջանային շուկայի առանձնահատկություններին համապատասխան:
- Հավատարմագրված գործընկեր կլինիկաների և բժիշկ-խորհրդատուների զարգացած ցանց:
- Սեփական ամբուլատոր կենտրոնի և շուրջօրյա դիսպետչերական ծառայության առկայություն:
- Ծառայությունների մատուցման և հատուցումների իրականացման ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն քանակ, և այս ամենն, առանց կազմակերպական ուշացումների:
Վերը թվարկած պատճառների համընկնումը նշանակում է, որ Դուք պատրաստ եք մեզ փոխանցել Ձեր ամենաթանկ «գույքի»` առողջության պահպանման հետ կապված ռիսկերը:
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն վստահ է, որ կկարողանա ապացուցել Ձեր ընտրության իրավացիությունը:
Թարմացված է` 2011-08-19 05:08