- Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ապահովագրության պայմանագիր կնքելու համար ընդամենը անհրաժեշտ է լրացնել բժշկական ապահովագրության դիմում-հարցաթերթիկը, կցել ապահովագրվողի անձնագրի պատճեն և ուղարկել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»:
- Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ (ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ
Կամավոր բժշկական ապահովագրության պայմանագիրը վերակնքելու (երկարաձգելու) համար անհրաժեշտ է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ներկայացնել նախորդ ժամանակաշրջանի ապահովագրության վկայագիրը և ապահովագրվողի անձնագրի պատճեն: Նախորդ դիմում-հարցաթերթիկում նշված տեղեկությունների փոփոխության դեպքում անհրաժեշտ է Ընկերությանը տեղեկացնել դրա մասին: