Order
Անհատներ Իրավաբանական անձինք
Գույքի ապահովագրություն

Ապահովագրական պատահարի դեպքում անհրաժեշտ է.

  • Ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցառումները` վնասները կանխելու կամ նվազեցնելու և ապահովագրված գույքը փրկելու նպատակով
  • Անհապաղ հայտնել համապատասխան իրավասու պետական մարմիններին
    • Հրդեհ, պայթյուն` հրշեջ ծառայություն 1-01, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն 911
    • Երրորդ անձանց հակաօրինական գործողություններ` ՀՀ ոստիկանություն 1-02
    • Տարերային աղետներ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն 911
    • Վնաս ջրից` համատիրություն, վթարային ծառայություն
  • Պատահարի մասին անհապաղ տեղեկացնել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ՝ զանգահարելով 010 59-21-21 և հետևել մասնագետի ցուցումներին
  • Հնարավորության դեպքում նկարահանել վնասված գույքը
  • Չիրականացնել որևէ գործողություն, որը կփոփոխի վնասված գույքի պատկերը (եթե գործողությունները չեն ձեռնարկվել վնասի չափը նվազեցնելու կամ կանխելու նպատակով)
  • Եթե գույքը վնասվել է այլ անձանց մեղքով, կտրականապես զերծ մնալ որևէ պայմանավորվածություններից՝ առանց «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» Ապահովագրական ընկերության համաձայնության

Ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հիմնական փաստաթղթերը.

  • Ապահովագրական հատուցման դիմում
  • Ապահովագրության պայմանագիր
  • Գույքի սեփականատիրոջ անձը հաստատող փաստաթուղթ (իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականը՝ ղեկավար անձի տվյալները պարունակող ներդիրով)
  • Լիազորագիր և լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթ, եթե դիմում է ոչ սեփականատերը
  • Սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ

Ինչպես նաև.

  • Հրդեհի դեպքում
    • Հրդեհատեխնիկական փորձաքննության եզրակացություն
    • Վնասի չափը հավաստող փաստաթղթեր
  • Գողության, կողոպուտի, ավազակության, երրորդ անձանց հակաօրինական գործողությունների դեպքում
    • Պատահարի վերաբերյալ ՀՀ ոստիկանությանը տրված հաղորդագրության փաստը արձանագրող կտրոն
    • Քրեական գործ հարուցելու մասին որոշում
    • Քրեական գործի քննության արդյունքների վերաբերյալ որոշում
    • Վնասի չափը հավաստող փաստաթղթեր
  • Տարերային աղետների դեպքում
    • Պատահարի փաստը հավաստող տեղեկանք`տրված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կամ օդերևութաբանական ծառայության կամ այլ լիազոր մարմինների կողմից
    • Վնասի չափը հավաստող փաստաթղթեր
  • Ջրից վնասի դեպքում
    • Պատահարի փաստը հավաստող արձանագրություն`տրված համատիրության, վթարային ծառայության, այլ լիազոր մարմինների կողմից
    • Պատահարի պատճառի մասին փորձագիտական եզրակացություն
    • Վնասի չափը հավաստող փաստաթղթեր
Թարմացված է`   2015-10-20 01:10

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: