Թափուր Աշխատատեղեր “ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ” ԱՓԲԸ գործակալական ցանցի ընդլայնման ռազմավարական ծրագրի շրջանակներում համագործակցության են հրավիրվում ֆիզիկական և իրավաբանական անձինք Հայաստանի ողջ տարածքից: Համագործակցությունը ենթադրում է ապահովագրական վկայագրերի վաճառք Երևանում և ՀՀ մարզերում համաձայն գործակալական պայմանագրերի:
Գործակալների հիմնական գործառույթներն են.
- Պարտադիր և կամավոր ապահովագրության վկայագրերի վաճառք,
- Պոտենցիալ հաճախորդների փնտրում և ապահովագրական պայմանագրերի կնքում:
Հայտատուների նկատմամբ հիմնական պահանջներն են.
- Նվազագույնը տասնամյա միջնակարգ կրթություն
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն,
- Նպատակասլացություն,
- Ազնվություն և պարտաճանաչություն:
Գործակալական գործունեությունը ունի մի շարք առավելություններ, որոնցից հարկ է նշել մի քանիսը.
- Ազատ աշխատանքային գրաֆիկ` Դուք ինքներդ եք որոշում Ձեր աշախատաժամանակը:
- Գործարքային աշխատավարձ`Ձեր եկամուտը կախված է միայն Ձեր աշխատանքից և Ձեր ցուցաբերած ակտիվությունից:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել “ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ” ԱՓԲԸ գործակալական ցանցի ղեկավար Խաչիկ Սահակյանին երկուշաբթիից ուրբաթ` ժամը 11:00 ից մինչև 13:00 +374(10) 54 75 06 հեռախոսահամարով:
Եթե ցանկանում եք համալրել "ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ"-ի շարքերը լրացրեք անձնական թերթիկը և ուղարկեք այն info@ingoarmenia.am
Թարմացված է` 2010-02-22 06:02