/Երաշխիքների և Պարտավորությունների միջազգային ցանց/
«ԻՆԳՈ» միջազգային ապահովագրական խումբը հիմնադրվել է 2004թ. Հելսինկիում: «ԻՆԳՈ» խմբի մեջ մտնում են ապահովագրական ընկերություններ աշխարհի տարբեր երկրներից, որոնց բաժնետոմսերի հիմնական մասը պատկանում է ռուսական խոշորագույն «Ինգոսստրախ» ապահովագրական ընկերությանը, վերջինս նաև "ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ"-ի 75% բաժնետերն է:
Այն ընկերությունները, որոնք ներգրավված են խմբում, պարտավորվում են իրականացնել համաձայնեցված ապահովագրական, վերաապահովագրական, ներդրումային քաղաքականություն, համաձայնեցնել գործունեության այլ ոլորտներ (բիզնես պլանավորում և այլն)` ձգտելով կատարելագործել ապահովագրական գործառույթները և հաստատել մատուցվող ծառայությունների որակի ընդհանուր ստանդարտներ:
«ԻՆԳՈ» խումբը բաց է բոլոր այն կազմակերպությունների համար, ովքեր ցանկանում են անդամակցել կամ համագործակցել խմբի հետ:
"ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ" ընկերությունը 2004թ-ից հանդիսանում է “ԻՆԳՈ” (International Network of Guarantees and Obligations) խմբի լիարժեք անդամ:
Խմբի կազմում ընդգրկված են այնպիսի հեղինակավոր ընկերություններ, ինչպիսիք են`
- “Ինգոսստրախ” ԱԲԲԸ -Ռուսաստան
- “ԻնգոՆորդ” ԱԲԸ -Ֆինլանդիա
- “Գարանտ” ԱԲԸ -Ավստրիա,Շվեյցարիա
- “ԲելԻնգոսստրախ” ԱՓԲԸ -Բելառուս
- “Կիրգիզինստրախ” ԱԲԸ -Ղրղզստան
- “ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ” ԱՓԲԸ -Հայաստան
- “ԻՆԳՈ ՈՒկրաինա” ՓԲԸ -Ուկրաինա
- “ԻՆԳՈ Լայֆ” -Ռուսաստան
- “Սոֆագ”-Գերմանիա, Ավստրիա, Մեծ Բրիտանիա
- “Ինգո Ուզբեկստան”- Ուզբեկստան
Ներկայացուցիչներ` Չինաստանում և Հնդկաստանում:
Խմբի մեջ ներգրավված ընկերությունների ֆինանսական աուդիտն իրականացնում է “Ernst & Young Audit” ընկերությունը:
"ԻՆԳՈ" խմբի ընդհանուր կանոնադրական կապիտալը կազմում է շուրջ 2,5 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ակտիվների ծավալները հասնում են շուրջ 10 մլրդ ԱՄՆ դոլարի: