Order
Անհատներ Իրավաբանական անձինք
Արտադրական ընդմիջման հետևանքով առաջացած վնասների ապահովագրություն

Ապահովագրության նպատակը.

Առևտրային նպատակներով օգտագործվող գույքի հրդեհից և այլ վտանգներից վնասման, կորստի կամ ոչնչացման դեպքում կարող է առաջանալ գործունեության լրիվ կամ մասնակի ընդմիջում (արտադրական ընդմիջում): Այդ դեպքում կազմակերպությունը ընդհանրապես չի ստանում կամ մասնակիորեն է ստանում սպասված եկամուտը: Իսկ եկամտի բացակայության դեպքում ընկերությունը ստիպված է լինում ներգրավել հավելյալ դրամական միջոցներ` մշտական ծախսերը ծածկելու նպատակով:

Արտադրական ընդմիջման ապահովագրության նպատակը գույքային վնասի հետևանքով առաջացած ֆինանսական հետևանքներից պաշտպանությունն է, որը ապահովում է ընկերության ֆինանսավորումը արտադրական ընդմիջման ժամանակահատվածում:

Ի՞նչն է հատուցվում:

Հատուցման ենթակա են ընկերության չստացված եկամուտը (հարկումից հետո) և փաստացի կրած մշտական ծախսերը: Մշտական են համարվում այն ծախսերը, որոնք կախված չեն վաճառքի ծավալներից: Դրանց շարքին են դասվում.

  • հարկերն ու տուրքերը, որոնք կախված չեն վաճառքների ծավալներից,
  • տարածքների և մեքենաների վարձակալության ծախսերը, վարկային կամ լիզինգային տոկոսները,
  • կոմունալ  ծառայությունների ծախսերը և այլ մշտական ծախսեր:

Ապահովագրության պայմանագրի կարևոր պայմաններ:

Արտադրական ընդմիջման հետևանքով կրած վնասների աստիճանը կախված է ընդմիջման տևողությունից: Այսինքն որքան այդ տևողությունը երկար է, այնքան մեծ են կրած վնասները: “ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ” ԱՓԲԸ պատասխանատվությունը սահմանափակված է հատուցման ժամանակահատվածի տևողությամբ: Ապահովագրական ծածկույթը կիրառվում է արտադրական ընդմիջման հետևանքով առաջացած այն վնասների համար, որոնք առաջացել են պայմանագրի գործողության ընթացքում: Սովորաբար հատուցման տևողությունը ձգվում է 1-ից 12 ամիս: Այն սկսվում է գույքային/ֆիզիկական վնասի ի հայտ գալու պահից, որը առաջացրել է արտադրական ընդհատում:

Արտադրական ընդմիջման ապահովագրությունը հնարավոր է միայն ի լրումն գույքի հրդեհից և այլ վտանգներից ապահովագրության պայմանագրի:

Թարմացված է`   2010-03-27 11:03

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: