Order
Անհատներ Իրավաբանական անձինք

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչը կարող է ապահովագրվել:

Ապահովագրության ընդունվում են ուժային, էլեկտրական սարքավորումներ, աշխատանքային և այլ աշխատունակ տեխնիկա, որոնց աշխատանքային ժամկետները ավարտված չեն:

Ինչի՞ց կարելի է ապահովագրվել:

“ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ” ԱՓԲԸ արդյունաբերական մեքենաների և սարքավորումների համար պատրաստակամ է տրամադրել ապահովագրական ծածկույթ վնասներից և անկանխատեսելի շարքից դուրս գալուց:

Ապահովագրությունը ծածկում է “սարքավորումների շարքից դուրս գալու” ռիսկը, այսինքն դրանց վնասումը կամ ոչնչացումը ցանկացած ներքին կամ արտաքին ազդեցության հետևանքով, ինչպիսիք են.

  • նյութերի և ձուլվածքների թերությունները;
  • նախագծման, պատրաստման և մոնտաժի ընթացքում թույլ տրված սխալները,
  • սպասարկման ընթացքում թույլ տրված սխալները, անձնակազմի անփութություն,
  • կաթսաներում ջրի անբավարարությունը,
  • ֆիզիկական պայթյունը,
  • կենտրոնախույս ուժերի ազդեցության հետևանքով առաջացած ճեղքվածքը,
  • կարճ միացումը,
  • այլ պատճառներ (բացառությամբ ապահովագրության Կանոններում նշված բացառությունների), որոնց ի հայտ գալու դեպքում Ապահովադիրը կարող է կրել անկանխատեսելի ծախսեր` շարքից դուրս եկած սարքավորումները վերականգնելու կամ փոխարինելու համար:

Ապահովագրական գումար.

Ապահովագրական գումարը որոշվում է կողմերի համաձայնությամբ, սակայն չի կարող գերազանցել սարքավորումների ապահովագրական արժեքը, որը հավասար է նոր վերականգնողական կամ իրական շուկայական արժեքին` ապահովագրության պայմանագրի կնքման պահի դրությամբ:

Վնասների հատուցում (ապահովագրական հատուցում).

Սարքավորումների ոչնչացման դեպքում` այդ սարքավորման իրական արժեքի չափով` պատահարի ի հայտ գալու պահի դրությամբ, մասհանելով առկա պիտանի մասերի արժեքը:

Շարքից դուրս գալու դեպքում` վերականգնողական աշխատանքների արժեքի չափով` առանց հաշվի առնելու մաշվածությունը, ներառյալ դեմոնտաժի և կրկնակի մոնտաժի ծախսերը, ինչպես նաև սարքավորումների վերանորոգման վայր և հակառակ ուղությամբ տեղափոխման ծախսերը, հնարավոր մաքսային տուրքերը և այլն:

Սարքավորումների շարքից դուրս գալու հետևանքով առաջացած արտադրական գործունեության ընդմիջման ծախսերի ապահովագրություն.

Ի լրումն սարքավորումների ապահովագրության` “ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ” ապահովագրական Ընկերությունը առաջարկում է սարքավորումների շարքից դուրս գալու հետևանքով առաջացած արտադրական գործունեության ընդմիջման ծախսերի ապահովագրություն:

Ապահովագրության սույն տեսակով ծածկվում է Ապահովադրի սպասված շահույթի չստացումը և մժտական ծախսերը (ինչպես արտադրական կամ առևտրային ընդմիջման ապահովագրության դեպքում), որոնք առաջացել են սարքավորումների շարքից դուրս գալու հետևանքով առաջացած լրիվ կամ մասնակի արտադրական ընդմիջումից:  

Թարմացված է`   2010-04-01 05:04

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: