Արժե՞ արդյոք ապահովագրել բեռնափոխադրումը, եթե բեռնափոխադրողի պատասխանատվությունն արդեն իսկ ապահովագրված է:
Այս հարցը հիմա շատ արդիական է բազմաթիվ այն բեռնափոխադրողների համար, ովքեր ցանկանում են ապահովագրության հաշվին խնայել իրենց գումարները: Բանն այն է, որ երբ համեմատում ես բեռնափոխադրողի պատասխանատվության ապահովագրության և բեռնափոխադրումների ապահովագրության պայմանները, ապա ստեղծվում է ոչ ճիշտ տպավորություն այն մասին, որ եթե բեռնափոխադրողը ապահովագրել է իր պատասխանատվությունը, ապա բեռնափոխադրման ժամանակ բեռների վնասվելու դեպքում բեռների սեփականատերը ամեն դեքպում կստանա ապահովագրական հատուցում: Բնականաբար հարց է ծագում, թե արդյո՞ք արժե ապահովագրել բեռնափոխադրումը:
Իրականում դրանք բացարձակապես տարբեր ապահովագրության տեսակներ են, որտեղ տարբերվում են թե ապահովագրության օբյեկտները և թե ապահովագրության պայմանները:
Առաջին հերթին բեռնափոխադրողը պարտավորված կլինի հատուցել վնասը միայն այն դեպքում, երբ ի հայտ է գալիս իր պատասխանատվությունը (համաձայն գործող օրենսդրության): Այսպիսով, օրինակ երրորդ անձանց մեղքով վթարի առաջացման դեպքում բեռնափոխադրողը ոչ մի պարտականություն չի կրում հասցված վնասների համար:
Բեռնափոխադրողը նաև պատասխանատու չէ բեռի ոչնչացման համար, որը առաջացել է տարերային աղետների և ֆորս-մաժորային իրադարձությունների հետևանքով, իսկ բեռի գողության կամ երրորդ անձանց կողմից ոչնչացման դեպքում հատուցումը իրականացվում է միայն եթե ապացուցված է (սովորաբար դատական կարգով) բեռնափոխադրողի մեղքը:
Բեռնափոխադրողի պատասխանատվության ապահովագրությունը բեռի սեփականատիրոջ համար պարզապես պետք է դիտվի որպես բեռնափոխադրողի բեռի սեփականատիրոջ հանդեպ վճարունակության հավելյալ երաշխիք: Բեռների վնասման, ոչնչացման կամ կորուստի ռիսկերի ապահովագրական ծածկույթը լավագույն կերպով կարող է երաշխավորել միայն բեռնափոխադրումների ապահովագրությունը: