| ԱՊՊԱ |
| Տրանսպորտային միջոցների ապահովագրություն |
| Բժշկական ապահովագրություն |
| Դժբախտ պատահարներից ապահովագրություն |
| Գույքի ապահովագրություն |
| Ճանապարհորդության ապահովագրություն |
| Տրանսպորտային միջոցների ապահովագրություն |
| Գույքի ապահովագրություն |
| Բժշկական ապահովագրություն |
| Ընդհանուր բնութագիր Պայմանագրի կնքումը, պայմանները և կիրառվող սակագները Բոնուսներ և զեղչեր կորպորատիվ հաճախորդներին |
| Շինմոնտաժային աշխատանքների ապահովագրություն |
| Պատասխանատվության ապահովագրություն |
| Բեռնափոխադրումների ապահովագրություն |
| Ուղևորության ապահովագրություն |
| Դժբախտ պատահարներից ապահովագրություն |
| Ֆինանսական հաստատությունների համապարփակ ապահովագրություն |
| Ավիացիոն ռիսկերի ապահովագրություն |
Ապահովագրական գործակալի մասնագիտությունը
Ապահովագրական գործակալների նախապատրաստական դասընթացներ
Գործակալի գրանցումը ՀՀ Կենտրոնական Բանկում
Գործակալի հարցաթերթիկ (գրանցվելու համար)
Ներկայիս տնտեսական պայմաններում ապահովագրական գործակալի մասնագիտությունը հանդիսանում է ամենապահանջված և հեռանկարային մասնագիտություններից մեկը: Այն հնարավորություն է ընձեռում ինքնուրույն կառավարել սեփական աշխատաժամանակը և եկամուտները, ինքնուրույն մշակել սեփական ռազմավարական ծրագրերը, որոնք առավելագույնս կհամապատասխանեն սեփական պահանջմունքներին և ցանկություններին: Աշխատանքի ճիշտ և գրագետ կազմակերպման արդյունքում գործակալի աշխատանքը վերածվում է բիզնեսի, որտեղ գործակալն ինքն է ներգրավում այլ գործակալների և ձևավորում խումբ, որը կարճ ժամանակահատվածում իրագործելի է դարձնում նախկինում անհնարին թվացող ծրագրերը և ցանկությունները: Այս պարագայում արդեն Ձեր առջև բացվում են նոր հնարավորություններ` իրականություն դարձնել բոլոր մտահղացումները, քանի որ Ձեր կողքին միշտ կանգնած է հզոր գործընկեր` Ապահովագրական ընկերությունը:
ԱՊՊԱ ոլորտն, օրինակ իդեալական տնտեսական միջավայր է գործակալների համար, որտեղ հնարավորություն ունեն սեղմ ժամկետներում գրանցել շոշափելի արդյունքներ, առավել ևս, եթե գործակալը ներկայացնում է հզոր ապահովագրական ընկերություն:
Ունենալով Հայաստանի ամենալայն գործակալական ցանցը և ամենաերկարատև փորձը շուկայում` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն ողջունում է համագործակցության ցանկություն ունեցող անձանց և կազմակերպություններին:
Համագործակցելով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի հետ Դուք կստանաք.
Ուսուցում և մասնագիտացում: «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱՆ» իր գործակալների համար պարբերաբար կազմակերպում է անվճար դասընթացներ, որի ժամանակ ընկերության գործակալները ուսումանսիրում են ապահովագրության տեսությունը, զարգացման պատմությունը, ծանոթանում են ընկերության առաջարկներին և ստանում են այն անհրաժեշտ տեղեկությունները, որն առօրյա աշխատանքի ընթացքում կնպաստի բարձր ցուցանիշների արձանագրմանը:
Կայունություն և փոխադարձ վստահություն:
Գործունեության ավելի քան 14 տարիների ընթացքում «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱՆ» արձանագրել է միայն դրական ցուցանիշներ և հայրենական ապահովագրական շուկայում դարձել է առաջատար, որն իհարկե անդարդառնում է Ընկերության գործակալների վրա` առօրյա գործունեության ընթացքում վստահություն զգալու տեսանկյունից:
Ընկերության հեղինակությունը Ձեզ հնարավորություն կընձեռի առավել հեշտ կնքել գործարքներ, իսկ Ընկերության հատուցումներ վճարելու քաղաքականությունը միշտ կօգնի Ձեզ պատվով դուրս գալ դժվարին իրավիճակներից:
Առաջխաղացում և զարգացում:
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի մշակած գործակալական համակարգը հնարավորություն կտա Ձեզ կարճ ժամանակում դառնալ գլխավոր գործակալ և ղեկավարել ընկերության ռազմավարական ծրագրի ոլորտներից մեկը:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: