Order
Անհատներ Իրավաբանական անձինք
Բժիշկ-փորձագետ

Պաշտոն.  Բժիշկ-փորձագետ

Վայրը.  Երևան, Հայաստան

Տևողություն.  Երկարաժամկետ` 3 ամիս փորձաշրջանով

Աշխատանքի նկարագրություն. «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում մոտիվացված, աշխատասեր անձանց` բժիշկ-փորձագետի պաշտոնի համար: Թեկնածուն պետք է լինի կարգապահ, ուշադիր մանրուքների հանդեպ, ճկուն և արագ կողմնորոշվող:

Աշխատանքային պարտականություններ.

-  Առողջության ապահովագրությունում հայցերի կարգավորում և կոորդինացում,

-  Ուղևորության աջակցության ապահովագրությունում միջազգային աջակցության կենտրոնների հետ հաճախորդների սպասարկում, հայցերի փորձաքննություն և կոորդինացում,

-  Դժբախտ պատահարներից ապահովագրությունում հայցերի կարգավորում և կոորդինացում,

-  ԱՊՊԱ ոլորտի մարմնական վնասների չափի գնահատում,

-  Կանխարգելիչ բուժստուգումների կազմակերպում,

-  Այլ ընթացիկ հրահանգների կատարում՝ տրված իր ղեկավարության կողմից:

 

Պահանջվող որակավորում.

- Բարձրագույն կրթություն,

- Համակարգչային աշխատանքային ծրագրերի լավ տիրապետում,

- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,

- Թիմում աշխատելու ունակություն,

- Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,

- Աշխատանքի ծանրաբեռնվածության պայմաններում և տրված ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն:

Դիմելու ընթացակարգը. Խնդրում ենք Ձեր ռեզյումեն ուղարկել hr@ingoarmenia.am էլեկտրոնային հասցեին` նամակի “Թեմա/Subject” տողում նշելով «Բժիշկ-փորձագետ»: 

Թարմացված է`   2012-12-10 08:12

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: