Order
Անհատներ Իրավաբանական անձինք
Վաճառքի մասնագետ

Թափուր պաշտոն` Վաճառքի մասնագետ

Աշխատանքի նկարագրությունը` ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը հնարավորություն է տալիս ակտիվ, նպատակասլաց և նախաձեռնող անհատներին աշխատելու արհեստավարժ  թիմում`որպես վաճառքի մասնագետ:

Պարտականությունները`

-      Ներկայացնել և վաճառել կազմակերպության ապրանքներն ու ծառայությունները` փաստացի և պոտենցիալ հաճախորդներին

-      Պատրաստել շնորհանդեսներ, առաջարկներ և վաճառքի պայմանագրեր

-      Նպաստել հաճախորդների հետ հարաբերությունների ամրապնդմանը, պահպանմանն ու զարգացմանը

-      Պարզաբանել հաճախորդին հուզող հարցերը

Պահանջվող հմտությունները`

-      Բարձրագույն կրթություն

-      2 տարվա աշխատանքային փորձ`որպես վաճառքի մասնագետ

-      Ապահովագրական գործի իմացություն

-      Համոզելու և ազդեցություն գործելու ունակություն

-      Հայերեն լեզվի կատարյալ իմացություն, ռուսերեն և անգլերենի լավ իմացություն

-      Հաղորդակցվելու գերազանց  ունակություն

-      Համակարգչային գիտելիքներ` Word, Excel, Power Point և Internet

-      Վավերական վարորդական վկայականի առկայությունը ցանկալի է

Դիմելու կարգը` ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը` hr@ingoarmenia.am հասցեով, նշելով թափուր աշխատատեղի անվանումը:

Դիմումների ընդունման սկիզբը` 01.12.2011թ.

Դիմումների ընդունման վերջնաժամկետը` 28.12.2012թ.

Թարմացված է`   2012-09-27 09:09

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: