Order
Անհատներ Իրավաբանական անձինք
ԿԱՍԿՈ կանանց համար

- ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊՐՈԴՈՒԿՏԸ

  • Իգական սեռի բոլոր այն ներկայացուցիչների համար, ովքեր վարում են մեքենա

- Ո՞Ր ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ

  • Մարդատար
  • Անձնական օգտագործման
  • Արտադրված 2004թ.-ից հետո
  • Գրավադրված չեն բանկում
  • Պատկանում են ֆիզիկական անձանց
  • Մասսայական արտադրության են

- Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՎԱՐՈՐԴ

  • Իգական սեռի ներկայացուցիչները, իսկ համապատասխան հավելավճարի դեպքում՝ նաև ամուսինը և որդին

Հավելյալ տեղեկատվություն.

  • Պայմանագրում կարող է ընգրկվել առավելագույնը 3 վարորդ
  • Լիազորված վարորդների տարիքի և վարորդական փորձի նկատմամբ որևէ պահանջներ չկան
  • Լիազորված վարորդների և ապահովադրի միջև փոխկապակցվածության որևէ պահանջ չկա

- Ի՞ՆՉ ԾԱԾԿՈՒՅԹ Է ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ

  • Պայմանագիրը կնքվում է կասկո ապահովագրության ամենաակտուալ ռիսկի՝ ճանապարհատրանսպորտային պատահարի համար
  • Ապահովագրական գումարը (ապահովագրական հատուցման առավելագույն մեծությունը) կազմում է 1,500,000 ՀՀ դրամ
  • Կիրառվում է չհատուցվող գումար 50,000 ՀՀ դրամի չափով: Ընդ որում չհատուցվող գումարը չի ավելանում անգամ 23 տարեկանից ցածր տարիքի կամ 3 տարուց ցածր վարորդական ստաժ ունեցող վարորդների համար

- Ի՞ՆՉ ԺԱՄԿԵՏՈՎ Է ԿՆՔՎՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

  • 1 տարով

- Ո՞Ր ՏԱՐԱԾՔՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

  • Ապահովագրությունը գործում է ՀՀ, ԼՂՀ տարածքում, ինչպես նաև տարվա ընթացքում 30 օր առանց ընդհատումների Վրաստանի, Իրանի, ԱՊՀ երկրների տարածքում

Հավելյալ տեղեկատվություն.

  • Ապահովագրության տարածքի նշված ընդլայնումը կատարվում է ԱՆՎՃԱՐ
  • Պայմանագրի գործողության ընթացքում ապահովագրության տարածքի ընդլայնման համար հաճախորդը կարող է մոտենալ ընկերության ցանկացած գրասենյակ

- ՈՐՔԱ՞Ն Է ԿԱԶՄՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ

  • 77,500 ՀՀ դրամ
  • Ապահովագրավճարը վճարվում է միանվագ, պայմանագրի կնքման պահին

- ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՊԱՅԱՄՆԱԳԻՐ

- ՀԱՎԵԼՅԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Իրավիճակային և իրավաբանական խորհրդատվություն դեպքի վայրում,
  • Ուղեկցել վարորդին դեպքի վայրից,
  • Ավտոմեքենայի էվակուացիա (անհրաժեշտության դեպքում),
  • Կազմակերպել ավտոմեքենայի վերանորոգումը առաջատար կենտրոններում,
  • Ազատել հաճախորդին ՃՈ աշխատակիցների հետ բանակցություններից,
  • Ազատել հաճախորդին պատահարի զայրացած մասնակիցների (տղամարդկանց) հետ շփումից,
  • Ազատել հաճախորդին վերանորոգման կազմակերպությունների աշխատակիցներին սպասելուց և նրանց հետ շփումից

- ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՕՐԻՆԱԿ

Ապահովագրությունն իրականացվում է 100%-ով և հաշվի չի առնվում ՏՄ-ի շուկայական արժեքի և ապահովագրական գումարի համամասնությունը, պարզապես ապահովագրական հատուցումը առավելագույնը կարող է կազմել 1,500,000 ՀՀ դրամ:

Օրինակ՝

  • Ավտոմեքենայի շուկայական արժեքը 3,000,000 ՀՀ դրամ է
  • Վնասի մեծությունը՝  400,000 ՀՀ դրամ
  • Հատուցման գումարը կկազմի՝ 400,000 – 50,000 = 350,000 ՀՀ դրամ

Պայմանագրի կնքման կարգին, պայմաններին ծանթացեք այստեղ:

Թարմացված է`   2017-01-30 12:01

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով:

Warning: Unknown: write failed: Disk quota exceeded (122) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct () in Unknown on line 0