Order
Անհատներ Իրավաբանական անձինք
ԿԱՍԿՈ - Տարվա Եղանակներ

Փաթեթը հնարավորություն է տալիս Ձեզ անհոգ ճանապարհորդել սեփական տրանսպորտային միջոցով, որն ապահովագրվում է գրեթե բոլոր ռիսկերից`բացի բնական մաշվածությունից: Այս փաթեթն ապահովում է ծածկույթ ոչ միայն Հայաստանում, ԼՂՀ տարածքում այլև Վրաստանում:

- Ո՞Ր ԴԵՊՔԵՐՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԾԱԾԿՈՒՅԹԸ

  • ճանապարհատրանսպորտային պատահար (շրջում, բախում և այլն)
  • հրդեհ, պայթյուն
  • վայր ընկնող ծառեր, սյուներ և այլ առարկաներ (նաև անիվների տակից թռնող քարեր)
  • կարկուտ, կայծակ, երկրաշարժ, ջրհեղեղ և այլ տարերային աղետներ
  • կենդանիների գործողություններ
  • երրորդ անձանց հակաօրինական գործողություններ ( տրանսպորտային միջոցի (ՏՄ) վնասում, ոչնչացում)
  • գողություն, կողոպուտ, ավազակություն

- Ո՞Ր ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼ

  • պատկանում են ֆիզիկական անձանց
  • մարդատար են
  • անձնական օգտագործման են
  • արտադրված են 2004թ.-ից հետո

- Ո՞Ր ՏԱՐԱԾՔՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

  • ապահովագրությամբ հատուցուվում են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի տարածքում տեղի ունեցած պատահարները
  • ապահովագրությունը տարեկան 1 անգամ 30 օրով կարող է գործել նաև Իրանի և ԱՊՀ երկրների տարածքում:

Հավելյալ տեղեկատվություն.

  • Ապահովագրության տարածքի նշված ընդլայնումը կատարվում է ԱՆՎՃԱՐ
  • Իրանի և ԱՊՀ երկրների տարածքների ընդլայնման համար հաճախորդը կարող է մոտենալ ընկերության ցանկացած գրասենյակ

- Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊՐՈԴՈՒԿՏԸ

  • վարորդների համար, որոնք տարվա ընթացում պլանավորում են մեկնել Վրաստան
  • հաճախորդների համար, որոնց հետաքրքրում է տարաժամկետ վճարման հնարավորությամբ կասկո ապահովագրության տարբերակը
  • ցանկացած անձի համար, ով ցանկանում է ձեռք բերել կասկո ապահովագրություն
  • 23տ. բարձր ֆիզիկական անձանց համար, իսկ վարորդական փորձը՝ 3 տարի կամ ավել:

- ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՊԱՅԱՄՆԱԳԻՐ

- ԻՆՉՈ՞Ւ ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ

Ապահովագրավճարը վճարվում է տարաժամկետ՝ 4 մասերով:

- ԻՆՉՊԻՍԻ՞ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ Է ԳՈՐԾՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ապահովագրության պայմանագիրը կնքվում է 1 տարի ժամկետով: Ապահովագրավճարը վճարվում է հետևյալ կարգով.

  • 25%-ը՝ պայմանագրի կնքման պահին
  • 25%-ը՝ պայմանագրի կնքումից հետո մինչև 71-րդ օրը
  • 25%-ը՝ պայմանագրի կնքումից հետո մինչև 141-րդ օրը
  • 25%-ը՝ պայմանագրի կնքումից հետո մինչև 211-րդ օրը

Սահմանված ժամկետում ապահովագրավճարի չվճարման դեպքում ապահովագրության պայմանագրի գործողությունը դադարում է ապահովագրավճարի հերթական մասի վճարման վերջնաժամկետի օրվանից, և ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն հաճախորդից չի գանձում պայմանագրի չլրացած ժամկետի համար ապահովագրավճարը կամ որևէ տույժեր:

Այս պայմանը հնարավորություն է տալիս հաճախորդին ունենալ կասկո ապահովագրություն այն ժամկետի համար, որն առավել անհրաժեշտ է իրեն և դրա դիմաց վճարել ոչ թե տարեկան ապահովագրավճարը, այլ այդ ժամկետին համապատասխան վճարը:

Օրինակ


Եթե հաճախորդը ցանկանում է ամռանը մեքենայով մեկնել Վրաստան, և ապահովագրությունը պետք է միայն այդ ժամկետի համար, ապա նա կարող է կնքել պայմանագիրը, վճարել ապահովագրավճարի 25%-ը, ունենալ  2 ամսվա ընթացքում լիարժեք կասկո ապահովագրություն, այնուհետև որևէ վճարումներ չանել՝ առանց որևէ տույժի ենթարկվելու:  

- ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԾԿՈՒՅԹ

Հաշվի առնելով, որ ԱՊՊԱ-ն գործում է միայն Հայաստանի տարածքում, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի այս փաթեթն իր մեջ ներառում է նաև անվճար ավտոքաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն (ԱՊԱ) Վրաստանի տարածքում:

Պայմանագրով կհատուցվեն Վրաստանի տարածքում ապահովագրված տրանսպորտային միջոցների (ՏՄ) շահագործման հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասները՝ կապված.

  • այլ ՏՄ-ի վնասման կամ ոչնչացման հետ
  • այլ ՏՄ-ում գտնվող գույքի վնասման կամ կորստի հետ
  • շարժման մեջ գտնվող ՏՄ-ի հետ բախման արդյունքում այլ շարժական կամ անշարժ գույքի վնասման կամ կորուստի հետ
  • ֆիզիկական անձանց մահվան կամ աշխատունակության կորստի հետ

Ծածկույթը տրվում է հետևյալ ապահովագրական գումարներով՝

  • գույքային վնասների գծով՝ 1,800,000 ՀՀ դրամ
  • անձնական վնասների գծով՝ ըստ յուրաքանչյուր տուժողի՝ 3,300,000 ՀՀ դրամ
  • ընդամենը անձնական վնասների գծով՝ 10,000,000 ՀՀ դրամ

Վրաստանի տարածքում տեղի ունեցած պատահարների գծով անհրաժեշտության դեպքում հաճախորդին կտրվի անվճար իրավաբանական խորհրդատվություն: Ծառայությունը տրամադրվում է Վրաստանում գործող և ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի հետ համագործակցող իրավաբանական ընկերությունների կողմից:

- ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳԻՆ

Բազային սակագինը կազմում է 3,3% կամ 4,4%՝ կախված տրանսպորտային միջոցի մոդելից: Ապահովագրավճարի մեծության վրա ազդում են հետևյալ գործոնները.

  • Տրանսպորտային միջոցի (ՏՄ) մոդելը
  • ՏՄ-ի թողարկման տարեթիվը
  • Լիազորված վարորդների մեղավորությամբ տեղի ունեցած պատահարների առկայությունը կամ բացակայությունը (կարող են ստանալ մինչև 30% զեղչ)

Պայմանագրի կնքման կարգին, պայմաններին ծանթացեք այստեղ:

Թարմացված է`   2016-09-06 04:09

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: