Order
Անհատներ Իրավաբանական անձինք
Դժբախտ պատահարներից ապահովագրություն

Ապահովագրական դեպքեր առաջանալիս Ապահովագրված Անձը պարտավոր է զանգահարել ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ի զանգերի կենտրոն 010-59-21-21 հեռախոսահամարով և տեղեկացնել.

  • Անուն ազգանունը
  • Ապահովագրական քարտի համարը, որի բացակայության դեպքում՝ անձնագրի համարը, կամ ծննդյան ամսաթիվը
  • Պատահարի մանրամասները

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ի կողմից ապահովագրական հատուցում կատարվում է`հիմք ընդունելով ԱՊԱՀՈՎԱԴՐԻ (Ապահովագրված անձի, ՇԱՀԱՌՈՒԻ) գրավոր դիմումն համապատասխան փաստաթղթերը, որոնք հավաստում են ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին:

Ապահովագրական հատուցում ստանալու համար ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻՆ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • Հիմնական փաստաթղթերի ցանկ՝
    • Ապահովագրական վկայագրի բնօրինակը
    • Ապահովագրական հատուցում ստանալու դիմում ապահովագրական պատահարի մանրամասն նկարագրությամբ և ապահովագրական հատուցում ստանալու հնարավոր եղանակների նշմամբ (կանխիկ կամ բանկային փոխանցումով)
    •  Պատահարի մասին ակտ, եթե ապահովագրական դեպքը տեղի է ունեցել Ապահովագրված անձի աշխատանքային պարտականություների կատարման ընթացքում
    • Ոստիկանության համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանքի բնօրինակը (անհրաժեշտության դեպքում)

    Ինչպես նաև՝

  • Կապված Ապահովագրված անձի մահվան հետ.
    • Ապահովագրված անձի մահը հաստատող վկայականի բնօրինակը կամ նոտարական հաստատմամբ պատճենը
    • Մահվան պատճառի մասին բժշկական եզրակացություն
    • Նոտարի կողմից տրված ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայականի պատճենը
    • Աապահովագրական հատուցում ստացող անձի ինքնությունը հավաստող փաստաթուղթ
  • Կապված Ապահովագրված անձի հաշմանդամության խմբի հաստատման հետ.
    • ԲՍՓՀ տեղեկանքի բնօրինակը հաշմանդամության խմբի հաստատմամբ, մինչև 16 տարեկան Ապահովագրված անձանց համար` ծնողների, խնամակալի, հոգաբարձուի բնակության վայրից սոցիալական ապահովության տեղեկանքի բնօրինակը
    • Ապահովագրված անձի հիվանդության պատմության բնօրինակը
    • Ապահովագրական հատուցում ստացող անձի ինքնությունը հավաստող փաստաթուղթ
  • Կապված ապահովագրական պատահարի հետևանքով Ապահովագրված անձի մշտական, լրիվ (կամ մասնակի) գործունակության կորստի կամ ժամանակավոր անաշխատունակության, առողջության վատթարացման հետ.
    • Ապահովագրված անձի հիվանդության պատմության բնօրինակը
    • Աշխատունակության փակ թերթիկների պատճենները` հաստատված Ապահովագրված անձի կադրային բաժնի կողմից
    • Ապահովագրական հատուցում ստացող անձի ինքնությունը հավաստող փաստաթուղթ
Թարմացված է`   2015-10-18 11:10

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: