Order
Անհատներ Իրավաբանական անձինք
ԱՊԿԱ

Կամավոր ավտոքաղաքացիական պատասխանատվության ապահովագրության (կամավոր ԱՊԱ) պրոդուկտն իրենից ներկայացնում է ԱՊՊԱ ծածկույթի ընդլայնում, այսինքն՝ մեծացնում է ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված պատասխանատվության սահմանաչափը:

- Ո՞Ր ՄԵՔԵՆԱՆԵՐՆ ԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ

Ապահովագրման ենթակա են 1990թ. հետո արտադրված անձնական կամ ծառայողական նպատակով օգտագործվող մարդատար տրանսպորտային միջոցներ և մոտոցիկլետները:

- Ո՞Ր ՎՆԱՍՆԵՐՆ ԵՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՏՈՒՑՄԱՆ

Հատուցվում են՝

  • Այլ տրանսպորտային միջոցին պատճառված վնասը
  • Այլ  տրանսպորտային միջոցում գտնվող գույքին պատճառված վնասը
  • Շարժման մեջ գտնվող տրանսպորտային միջոցի հետ բախման արդյունքում այլ շարժական կամ անշարժ գույքին պատճառված վնասը
  • Ֆիզիկական անձանց մահվան կամ աշխատունակության կորստի (ժամանակավոր կամ մշտական) հետ կապված վնասները

Չեն հատուցվում ապահովագրված տրանսպորտային միջոցի լիազորված վարորդին, ուղևորին, տրանսպորտային միջոցում առկա գույքին պատճառված վնասները:

- Ո՞ՐՔԱՆ Է ԿԱԶՄՈՒՄ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ

  • 1.000.000 ՀՀ դրամ

  • ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿ
    • Օրինակ 1՝  Օրինակ. Եթե Ձեր մեղավորությամբ տեղի ունեցած պատահարի հետևանքով այլ ՏՄ-ին պատճառված վնասը կազմել է 2,700,000 ՀՀ դրամ, ապա 1,800,000 ՀՀ դրամը կհատուցվի ԱՊՊԱ պայմանագրով, իսկ 900,000 ՀՀ դրամը՝ Կամավոր ավտոքաղաքացիական պատասխանատվության ապահովագրության պայմանգրով:


- Ո՞ՐՔԱՆ Է ԿԱԶՄՈՒՄ ՏԱՐԵԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ

  • 5.000 ՀՀ դրամ

- Ո՞Ր ՏԱՐԱԾՔՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

  • Ապահովագրությամբ հատուցուվում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղի ունեցած պատահարները:

- ԻՆՉՊԵ՞Ս ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԱՊԿԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Պայմանագրի կնքման կարգին, պայմաններին և կիրառվող սակագներին ծանթացեք այստեղ:

Թարմացված է`   2015-11-18 03:11

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով:

Warning: Unknown: write failed: Disk quota exceeded (122) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct () in Unknown on line 0