Order
Անհատներ Իրավաբանական անձինք
ԿԱՍԿՈ Պլյուս

 

- Ո՞Ր ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼ

  • մարդատար
  • պատկանում են ֆիզիկական անձանց
  • 1998-2010թթ. արտադրության
  • անձնական օգտագործման
  • գրավադրված չեն բանկում*
  • մասսայական արտադրության են և ընդգրկված չեն կասկո ապահովագրության հաշվիչով արգելվող կամ հաշվիչում չներառված մեքենաների ցանկում:

*գրավադրված մեքենաների համար գործում են ԿԱՍԿՈ ապահովագրության այլ պայմաններ։

 

- Ո՞Ր ԴԵՊՔԵՐՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 Բազային ծածկույթ․

  • ճանապարհատրանսպորտային պատահար (շրջում, բախում և այլն)
  • հրդեհ, պայթյուն
  • վայր ընկնող ծառերից, սյուներից և այլ առարկաներից (նաև անիվների տակից թռնող քարերից)
  • կարկուտ, կայծակ, երկրաշարժ, ջրհեղեղ և այլ տարերային աղետներ
  • կենդանիների գործողություններ:

 Ծածկույթի հնարավոր ընդլայնումներ․

  • երրորդ անձանց հակաօրինական գործողություններ
  • առևանգում

 

- ՈՐՔԱ՞Ն Է ԿԱԶՄՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԾԱԾԿՈՒՅԹԸ

 Ապահովագրական գումարը, այսինքն՝ ապահովագրական պատահարի դեպքում հնարավոր հատուցումների առավելագույն մեծությունը կազմում է 1,5 մլն ՀՀ դրամ։

 

- Ո՞Ր ՏԱՐԱԾՔՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

  • Ապահովագրությունը ընդգրկում է ՀՀ, ԼՂՀ տարածքները, ինչպես նաև 30 օրով Վրաստանի տարածքը։

Ծածկույթի հնարավոր ընդլայնումներ․

  • Ապահովագրության տարածքը կարող է 30 օր ներառել նաև Իրան և ԱՊՀ երկրների տարածք: Ծածկույթի այս ընդլայնումը հնարավոր է ընտրել ապահովագրության պայմանագրի կնքման պահին:

 

- Ի՞ՆՉ ԺԱՄԿԵՏՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ապահովագրության պայմանագիրը կնքվում է 1 տարի ժամկետով։ Ապահովագրավճարը կարող է վճարվել միանվագ կամ տարաժամկետ։ 

 

- ՈՐՔԱ՞Ն Է ԿԱԶՄՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ

Ապահովագրավճարը հաշվարկվում է՝ ելնելով տվյալ ՏՄ-ի և ապահովադրի համար ԱՊՊԱ-ով հաշվարկված ապահովագրավճարի մեծությունից, ինչպես նաև շարժիչի հզորությունից՝ համաձայն ստորև սանդղակի.

 

Շարժիչի հզորություն
(ձ. ու.) 
ԿԱՍԿՈ ապահովագրավճար  
<= 140 ԱՊՊԱ ապահովագրավճար  X 2
>= 141    ԱՊՊԱ ապահովագրավճար  X 1.8

 

 

- ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԾԿՈՒՅԹ

ԿԱՍԿՈ պլյուս փաթեթն իր մեջ կարող է ներառել նաև Ավտոքաղաքացիական պատասխանատվության կամավոր ապահովագրություն (ԱՊԿԱ), ինչպես նաև Վարորդի և ուղևորների դժբախտ պատահարներից ապահովագրական ծածկույթ։

 

Ապահովագրության պայմաններին ավելի մանրամասն ծանոթանալու համար խնդրում ենք զանգահարել (010) 592121 հեռախոսահամարով։

Պայմանագրի կնքման կարգին կարող եք ծանթանալ այստեղ:

 

Թարմացված է`   2018-04-13 04:04

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: