ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ Այն ամենն, ինչ կարող է տեղի ունենալ Ձեր տրանսպորտային միջոցի շահագործման ընթացքում, այն ամենն ինչը որ կարող են պահանջել երրորդ անձինք` որպես վնասի հատուցում, այն ամենն ինչ կարող է տեղի ունենալ վարորդի կամ ուղևորների հետ կարելի է ապահովագրել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունում:
Ի՞նչ և ո՞վ կարող է ապահովագրվել:
- մարդատար, բեռնատար և այլ տեսակի տրանսպորտային միջոցները,
- լրացուցիչ սարքավորումները,
- երրորդ անձանց հանդեպ տրանսպորտային միջոցների սեփականատերերի քաղաքացիական պատասխանատվությունը,
- վարորդը և ուղևորները դժբախտ պատահարներից:
Ի՞նչ պատահարներից կարելի է ապահովագրվել:
- Ցանկացած տրանսպորտային միջոց կարելի է ապահովագրել գողությունից և ֆիզիկական վնասներից, որոնք արդյունք են. ՃՏՊ-ի, թռչող կամ վայր ընկնող առարկաների հետևանքով առաջացած վնասների, հրդեհի, կենդանիների գործողությունների, երրորդ անձանց կողմից անօրինական գործողությունների:
- Երրորդ անձանց հանդեպ տրանսպորտային միջոցների սեփականատերերի քաղաքացիական պատասխանատվության ռիսկը կարելի է ապահովագրել մինչև 1’000’000 (մեկ միլիոն) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով:
- Վարորդին ու ուղևորներին կարելի է ապահովագրել ՃՏՊ-ի արդյունքում դժբախտ պատահարներից, որոնք կարող են հանգեցնել վերջիններիս մահվան, մշտական կամ ժամանակավոր անաշխատունակության:
Ի՞նչ ապահովագրական հատուցում Դուք կստանաք:
Ապահովագրական հատուցումն իրականացվում է փաստացի վերականգնման կամ նմանատիպ տրանսպորտային միջոցի ձեռք բերման համար իրականացվող ծախսերի չափով (տրանսպորտային միջոցի լրիվ ոչնչացման դեպքում)` բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո առավելագույնը 30 (երեսուն) օրվա ընթացքում:
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության առավելությունները.
- Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին,
- Հիմնական և հավելյալ ռիսկերի ու ծառայությունների համախմբում,
- Ճկուն սակագնային և զեղչային համակարգ,
- Արագ և որակյալ սպասարկում,
- Փաստաթղթերի ձևակերպման պարզ ընթացակարգ,
- Տրանսպորտային միջոցների ապահովագրության հնարավորություն` մինչև համապատասխան մարմիններում հաշվառման կանգնելը:
- Վնասների հատուցումը, որոնց գումարը չի գերազանցում 400'000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամը, իրականացվում է «Արագացված» վարույթով` մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Տրանսպորտային միջոցների ապահովագրության հաշվիչ
Թարմացված է` 2011-02-14 11:02