Պայմանագրի կնքումը, պայմանները և կիրառվող սակագները Ի՞նչ է անհրաժեշտ ապահովագրության պայմանագիր կնքելու համար:
Ապահովագրության պայմանագիր ձեռք բերելու համար անհրաժեշտ է լրացնել տրանսպորտային միջոցների ապահովագրության դիմում-հարցաթերթիկը, դրան կցել տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիրը կամ որևէ գրանցման փաստաթուղթ և ուղարկել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ:
Ի՞նչ է անհրաժեշտ ապահովագրության պայմանագիրը վերակնքելու (երկարաձգելու) համար:
Ապահովագրության պայմանագիրը վերակնքելու (երկարաձգելու) համար անհրաժեշտ է Ընկերությանը ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
- Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անձնագրի պատճենը,
- Տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիրը,
- Նախորդ ժամանակաշրջանի ապահովագրության պայմանագիրը,
- Տրանսպորտային միջոցի գնահատման ակտը (եթե այն վերագնահատվել է),
- Ուղեգիր բանկից, որտեղ նշված է վարկի մնացորդի չափը (վարկային պայմանագրով գնված տրանսպորտային միջոցների համար, ըստ ապահովագրական Ընկերության պահանջի):
Ապահովագրության պայմանագիրը վերակնքելիս (երկարաձգելիս) խնդրում ենք նաև հնարավորության դեպքում տրամադրել ապահովագրվող տրանսպորտային միջոցը` Ընկերության փորձագետների կողմից զննման նպատակով:
Թարմացված է` 2011-04-15 10:04