ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ Տրանսպորտային միջոցների ապահովագրությունը «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի գործունեության կարևորագույն ոլորտներից է:
Ունենալով երկարամյա հաջող աշխատանքային փորձ խոշոր ավտոտրանսպորտային ձեռնարկությունների ապահովագրության ոլորտում, մենք ընկերություններին և ձեռնարկություններին առաջարկում ենք ցանկացած տրանսպորտային միջոցների ապահովագրություն, տրանսպորտային միջոցների սեփականատերերի քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն երրորդ անձանց հանդեպ, ինչպես նաև վարորդի և ուղևորների ապահովագրություն դժբախտ պատահարներից, որի հետևանքով վրա է հասել մահը, մշտական կամ ժամանակավոր անաշխատունակությունը:
«ՒՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ տրանսպորտային միջոցների ապահովագրության ծրագրերի առավելությունները.
- Դուք կարող եք ապահովագրել ինչպես հաշվապահական հաշվեկշռում գտնվող, այնպես էլ վարձույթի հիմքով օգտագործվող տրանսպորտային միջոցները:
- Դուք կարող եք ապահովագրել ցանկացած տրանսպորտային միջոց – սկսած մարդատար մեքենաներից մինչև բեռնատար մեքենաներ և հատուկ տեխնիկա:
- Ձեր ապահովագրության ծածկույթը կարող է ընդլայնվել և ծածկել այն երկրները, որտեղով դուք իրականացնում եք բեռնափոխադրումներ (բեռնափոխադրող ընկերությունների համար):
- Դուք կարող եք ապահովագրել Ձեր ավտոմեքենան նախքան դրա հաշվառումը համապատասխան մաքսային մարմիններում:
- Երաշխիքային ժամկետի տակ գտնվող տրանսպորտային միջոցների վերանորոգումը չի ենթադրում երաշխիքի ժամկետի դադարեցում:
- «Ֆիզիկական վնաս» ռիսկը ապահովագրած անձանց համար գործում է անվճար ամբարձիչի ծառայությունը:
- Վնասների հատուցումը, որը չի գերազանցում 400’000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամը իրականացվում է հատուցման պարզեցված ընթացակարգով` 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:
- Ի տարբերություն մյուս ապահովագրական ընկերությունների` “առևանգում” ռիսկի համար հատուցումը իրականացվում է ոչ թե նախաքննության ժամկետի ավարտից հետո, այլ քրեական գործ հարուցվելուց հետո:
Հատուկ զեղչեր.
- Զեղչեր իրավաբանական անձանց, ովքեր օգտվում են պրոֆեսիոնալ վարորդների ծառայություններից,
- Զեղչեր իրավաբանական անձանց, ովքեր մինչ այդ ապահովագրված են եղել այլ ապահովագրական ընկերություններում և որոնց նախորդ ժամանակահատվածի ապահովագրական պատմությունը դրական է:
- Զեղչեր մեծ քանակությամբ մեքենաների ապահովագրության դեպքում:
- Զեղչեր կորպորատիվ հաճախորդների աշխատակիցների համար` իրենց անձնական մեքենաների ապահովագրության դեպքում:
Ի՞նչ է հարկավոր ապահովագրության պայմանագիր կնքելու համար
- Ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է լրացնել տրանսպորտային միջոցների ապահովագրության դիմում-հարցաթերթիկը, կցել տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիրը կամ այլ հաշվառման փաստաթուղթ և ուղարկել այն «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»:
Ի՞նչ արժե տրանսպորտային միջոցների ապահովագրության վկայագիրը
Դուք կարող եք ստանալ ապահովագրավճարի արագ հաշվարկ` լրացնելով ապահովագրության դիմում-հարցաթերթիկը և ուղարկելով այն հետևյալ հասցեով` motor@ingoarmenia.am.
Թարմացված է` 2010-05-05 10:05