2011-07-06"ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ" ապահովագրական ընկերությունն ապահովագրել է "ԴԱԼԻՆ և սյուռեալիստները" ցուցահանդեսի կտավները.

Հուլիսի 7-ին Հայաստանի Ազգային Պատկերասրահում բացվելու է “ԴԱԼԻՆ և սյուռեալիստները” տպագիր գրաֆիկայի բացառիկ ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի ստեղծագործությունները` թվով 160 աշխատանք, Երևան են բերվել Լոս-Անջելեսի “Քրիստին Արժիլե” պատկերասրահից:
Հաշվի առնելով ցուցահանդեսի նմուշների բացառիկությունը ու պատմական արժեքները, Հայաստանի Ազգային Պատկերասրահը Լոս-Անջելեսից տեղափոխվող աշխատանքների ապահովագրությունը` Փոխադրվող գույքի ապահովագրություն դասով, վստահել է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությանը:
Ապահովագրության այս տեսակը, ապահովագրողներն անվանում են նաև “Մեխից` մեխ” ապահովագրություն, որը ենթադրում է կտավը մեխից իջեցնելու, մյուս մեխին փակցնելու ողջ գործընթացը:
Այս գույքի բեռնափոխադրումը կատարվել է, ըստ ապահովագրության պայմանագրում նշված երթուղուն, փոխադրման ընթացակարգին և ժամանակացույցին համապատասխան:
ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը ապահովագրության ռիսկերը փոխանցել է նաև եվրոպական խոշորագույն վերաապահովագրական ընկերություններից մեկին:
Ցուցահանդեսի բացման օրը տեղի է ունենալու մամուլի ասուլիս, որին մասնակցելու է նաև ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործադիր տնօրեն` Լևոն Ալթունյանը: