Order
Անհատներ Իրավաբանական անձինք
Միասին աջակցենք բանակին

2016-11-21

2016թ. նոյեմբերի 17-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը։ Օրենքի համաձայն՝ աշխատող բոլոր քաղաքացիները ամսական 1,000 դրամ կհատկացնեն հատուցումը վճարող հիմնադրամին։

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը, կարևորելով «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը, հասարակության և բանակի միջև կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումները՝ ողջունում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության՝ հայրենիքը պաշտպանող զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին աջակցելու այս նախաձեռնությունը:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը հայրենասիրական այս ծրագրին աջակցելու նպատակով պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել իր աշխատակիցների աշխատավարձից հիմնադրամին ուղղվող պարտադիր վճարները: Այս քայլը հնարավորություն կտա մեծացնել հիմնադրամին ուղղվող միջոցները՝ քանի որ աշխատակիցներից շատերը, բանակին աջակցելու գործընթացին անձամբ մասնակցելու ցանկությունից դրդված, արդեն կամավոր հիմունքներով, իրենց նախընտրած չափով լրացուցիչ վճարումներ կկատարեն հիմնադրամին:

Ընկերությունում համոզված են, որ ազգային բանակի ամրապնդման համար կարևոր է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը և համակարգված ու թիմային աշխատանքը։

 

ՄԻԱՍԻՆ  ԱՋԱԿՑԵՆՔ  ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ անձնակազմ

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: