Order
Անհատներ Իրավաբանական անձինք
Եղե՛ք Առողջ

2016-11-30

Եղե՛ք Առողջ

Առջևում խորհրդավոր և ցրտաշունչ ձմեռն է։

Նշված համաճարակներն առավել բնորոշ են տարվա այս եղանակին, քանի որ մեր օրգանիզմի իմուն համակարգն ընկճված է, որի պատճառներն են՝ 

  • Օդի ջերմաստիճանի տատանումները
  • Արևային լույսի անբավարարությունը
  • Վիտամինների պակասը սննդամթերքում  

Ինչպես միշտ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» -ն Ձեր կողքին է իր խորհուրդներով՝ խուսափելու սուր շնչական վարակներից․

  • չշփվել գրիպով և սուր շնչական վարակներով հիվանդների հետ
  • օրվա ընթացքում ընդունել 1,5-2լիտր ջուր
  • բուժհաստատություններում, աշխատանքի վայրում, հասարակական վայրերում, տրանսպորտում կրել դիմակներ՝ պարբերաբար, 2-3 ժամը մեկ փոխելով այն,
  • մշտապես օդափոխել սենյակը և թույլ տալ, որպեսզի արևի ճառագայթները ներթափանցեն սենյակ,
  • պահպանել հիգիենայի կանոնները
  • հաճախակի լվանալ ձեռքերը
  • ընդունել սննդամթերք, որոնցում առկա են օրգանիզմի իմուն համակարգի կայունության համար պատասխանատու վիտամիններ`

/uploads/files/Vitamin-C (Custom).JPG Վիտամին C

  սև հաղարջ, մասուր
  կարմիր քաղցր տաքդեղ, կաղամբ, սպանաղ, նեխուր
  կանաչ սոխ, բողկ
  կիտրոն

 

/uploads/files/Vitamin E (Custom).jpg

Վիտամին E

  ավոկադո
  կանաչեղեն, կաղամբ
  լոլիկ, բրոկոլի
  թարմ կանաչ ոլոռ

 

Վիտամին D /uploads/files/Vitamin D (Custom).jpg

Սինթեզվում է արևի ճառագայթների ազդեցության տակ: Ուստի օրվա մեջ մի քանի ժամ եղեք մաքուր օդին, արևի լույսի ներքո

Գրիպի համար առավել խոցելի անձինք են՝  հղիները, երեխաները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք։

Հատուկ ռիսկի խմբի անձանց համար ՀՀ ԱՆ-ն և ԱՀԿ-ն կազմակերպել են պատվաստումներ՝ առողջության առաջնային ամբուլատոր պահպանման օղակներում։
Գրիպի և սուր շնչական հիվանդությունների առաջին ախտանիշների առկայության դեպքում պարտադիր պետք է դիմել Ձեր ընտանեկան բժշկին:

Մաղթում ենք Ձեզ առողջություն:

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: