Order
Անհատներ Իրավաբանական անձինք
Անցկացվել է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի մամուլի ասուլիսը

2016-12-28

Այսօր «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության գլխավոր գրասենյակում տեղի է ունեցել ընկերության գործադիր տնօրեն Արեւշատ Մելիքսեթյանի ասուլիսը։ 

Ողջունելով լրագրողներին ու շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Արեւշատ Մելիքսեթյանը ամփոփել է 2016 թ. Ընկերության արդյունքները եւ անդրադարձել առաջիկայում իրականացվելիք ծրագրերին։

«2016թ. Մեր ընկերության համար նշանավոր տարի էր։ Ֆինանսական տեսանկյունից մեր առաջ դրել էինք բավականին ամբիցիոզ թիրախներ եւ տարվա փակման նախնական արդյունքներով արդեն կարող ենք ասել, որ մենք հասել ենք դրանց։ Ներկայումս «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն սպասարկում է ավելի քան 200,000 ֆիզիկական անձ եւ 1,300 կազմակերպություններ», - ասել է Ա. Մելիքսեթյանը։

«Չեմ կարող հպարտությամբ չնշել, որ մեր գրանցած արդյունքների մասին անցյալ շաբաթ հիշատակվել է նաեւ Մոսկվայում՝ ԻՆԳՈ խմբի տարեկան միջոցառման ժամանակ, որտեղ «ԻՆԳՈՍՍՏՐԱԽ» ապահովագրական ընկերության՝ ԱՊՀ երկրներում եւ առավելապես ՌԴ-ում գործող 17 դուստր ընկերությունների շարքում «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն ճանաչվել է լավագույն դուստր ընկերություն», - նշեց ընկերության տնօրենը։

Արեւշատ Մելիքսեթյանը ամփոփելով տարին նշել է նաեւ գալիք տարվա ծրագրերի մասին, - «2017 թվականին, որը հոբելյանական է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի համար, տոնելու ենք Ընկերության հիմնադրման 20 ամյակը եւ պլանավորում ենք զարգացման երեք հիմնական ուղղություններ՝ թվայնացում եւ ԱՊՊԱ առցանց ծառայություն, որն արդեն իսկ մեկ շաբաթ է գործում է, սպասարկման որակի բարելավում եւ ֆիզիկական անձանց համար նախատեսված ծառայությունների ցանկի ընդլայնում»։

Նոր տարվա նախաշեմին, որպես ամփոփում կցանկանայինք նշել մեր աշխատակիցների՝ բանակին աջակցելու նախաձեռնության մասին։ Այս տարի ընկերությունը չի անցկացնում Ամանորին ավանդական դարձաց կորպորատիվ միջոցառումը. Միջոցառման համար նախատեսված ամբողջ գումարը ուղղվելու է զինծառայողների կյանքին եւ առողջության պատճառված վնասների հատուցման հիմնադրամին։

 

 

 

 

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: