Order
Անհատներ Իրավաբանական անձինք
«Առողջ համագործակցություն»

2017-03-06

 

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն իրականացրեց «Առողջ համագործակցություն» խորագրով միջոցառում, որն ուղղված էր մարզերի գործակալական ցանցի խրախուսմանը:  Միջոցառման նպատակն էր ընդլայնել գործակալական ցանցը և կերտել պրոֆեսիոնալ գործակալներ:

Միջոցառումը տեղի ունեցավ մարտի 4-ին «ՎԱՐԴԱՆԱՆՑ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԲԿ»-ում, որին մասնակցեցին 2016-թ.-ին Հայաստանի տարբեր մարզերի լավագույն արդյունքներ գրանցած գործակալները:

Միջոցառման ընթացքում «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը, մարզերի տարածքային ստորաբաժանումների կառավարման բաժնի ղեկավար Հենրիկ Միրզոյանը և Արաբկիր մասնաճյուղի տնօրեն Սերգեյ Շահինյանը ներկայացրեցին «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի կողմից մշակված  2017 թվականի ծրագրերը, մասնավորապես ուշադրությունը սևեռելով դեպի ԱՊՊԱ ուղիղ հատուցման ներդրվող ծրագրին: Ինչպես նաև հատուկ նշվեց  «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության  կողմից բացված անվճար գործակալական դպրոցի մասին, որտեղ կարող են ուսուցանել տարբեր նախասիրություններ ունեցող անձինք, ձեռք բերել գործակալի լիարժեք գիտելիքներ և ունենալ աշխատանք:

 

Միջոցառման ընթացքում գործակալներին հանձնեցին շնորհակալագրեր, ինչպես նաև անվանական նվեր-քարտեր «ՎԱՐԴԱՆԱՆՑ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԲԿ»- ի ծառայություններից օգտվելու համար:

 

«Մենք բարձր ենք գնահատում մեզ հետ համագործակցող ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող գործակալներից յուրաքանչյուրին: Մենք շարունակելու ենք այս ծրագիրը՝ հույս ունենալով, որ մի օր մեզ հետ համագործակցող բոլոր գործակալները ներառված կլինեն «Առողջ համագործակցություն» ծրագրին: Շնորհակալ ենք, որ ընտրել եք ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը»,-նշեց մարզերի տարածքային ստորաբաժանումների կառավարման բաժնի ղեկավար Հենրիկ Միրզոյանը:

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: