Order
Անհատներ Իրավաբանական անձինք
Ի՞ՆՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ԱՊՊԱ ՈՒՂԻՂ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

2017-04-06

Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ԱՊՊԱ ուղիղ հատուցման կարգը ներդնելու արդյունքում՝
1. Այժմ ԱՊՊԱ հատուցում ստանալու համար անհրաժեշտ է դիմել ոչ թե մեղավոր կողմի, այլ հենց Ձեզ հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերություն:
2. 1 պատահարի գծով ԱՊՊԱ հատուցման առավելագույն չափը կազմում է՝
- գույքային վնասների դեպքում՝ 18 միլիոն դրամ /1 մեքենայի գծով՝ 1.8 մլն դրամ
- անձնական վնասների դեպքում՝ 33 միլիոն դրամ /1 անձի գծով՝ 3.3 միլիոն դրամ
3.Նվազել է վնասի հատուցման ժամկետը: Պարզեցված ընթացակարգի դեպքում հատուցումը վճարվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 11 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ստանդարտ ընթացակարգի դեպքում՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://www.paap.am/index.php…

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: