Order
Անհատներ Իրավաբանական անձինք
ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն կազմակերպեց վարպետաց դասեր ուսանողների համար

2017-05-26

 

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ համագործակցության շրջանակում ուսանողների համար կազմակերպեց մեկամսյա վարպետաց դասեր, որին բանախոսություններով հանդես եկան ընկերության տարբեր բաժինների ներկայացուցիչները: Վարպետաց դասերի նպատակն էր ուսանողներին փոխանցել գործնական գիտելիքներ՝ ուսանողների մասնագիտական հմտությունները զարգացնելու համար:
ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանի խոսքով,- «Ապահովագրական շուկան միշտ կարիք ունի երիտասարդ ու բանիմաց աշխատակիցների: Ինչպես նաև՝ հավաստագրեր ստացած ուսանողները հնարավորություն կստանան ամռանը ընկերության տարբեր բաժիններում փորձառություն անցնելու և թափուր հաստիքների առկայության դեպքում առաջնահերթ կդիտարկվեն նրանց ինքնակենսագրականները»:
Դասընթացներն ավարտին մասնակիցներին հանձնեցին սերտիֆիկատներ:

 

 

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: