Order
Անհատներ Իրավաբանական անձինք
ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն կազմակերպել է ուսումնական շրջայց «Վարդանանց» Նորարական Բժշկության Կենտրոնում

2017-06-02

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, իրականացրեց ուսումնական շրջայց «Վարդանանց» Նորարարական Բժշկության Կենտրոնում, որին մասնակցեցին 3-4-րդ դասարանների ավելի քան 20 երեխա։

Միջոցառման նպատակն էր՝ ծանոթացնել երեխաներին «բժիշկ» մասնագիտության հետ, ներկայացնել նրանց «Առաջին բուժօգնության» առանձնահատկությունները և կարևորությունը, ինչպես նաև սերմանել նրանց մեջ սեր դեպի բժշկություն և ուսում։ Միջոցառումը վարում էին Վարդանանց կենտրոնի բժիշկ-մասնագետները։

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի զարգացման գծով տնօրեն Իրինա Արությունովան նշեց, - «Շատ կարևոր է լինել տեղեկացված հենց մանկուց, և այսօր բժշկության և Առաջին բուժօգնության մասին ստացած գիտելիքները թույլ կտան փոքրիկներին լինել ավելի կազմակերպված և, գուցե մի օր օգնեն փրկել ինչ-որ մեկի կյանքը։ Այս ամենը թույլ կտա տարիներ անց ունենալ  առողջ և երջանիկ սերունդ։ Եվս մեկ անգամ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է երեխաների տոնը՝ մաղթելով անհոգ և ուրախ մանկություն։»

Իր ելույթի ընթացքում Վարդանանց կենտրոնի մանկաբույժ Լիլիթ Մարությանը երեխաների հետ անցկացրեց ինտերակտիվ, ուսուցողական խաղ-դաս՝ հիշեցնելով, թե որքան կարևոր է վարել առողջ ապրելակերպ, սնվել առողջ և պահել հիգիենայի կանոնները։

Երեխաները շրջեցին Վարդանանց կենտրոնում, ականատես եղան և մասնակցեցին բժիշկների աշխատանքին: Միջոցառումը մեծ ոգևորություն և բազում տպավորություններ հաղորդեց երեխաներին: Միջոցառման ավարտին երեխաներին սպասում էին ուրախ անակնկալներ։

 

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ Այն մատուցում է ապահովագրական ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ շուկայում գրավելով առաջատարի դիրք։ Այս տարի ընկերությունը տոնում է իր գործունեության 20-ամյակը։ Ընկերությունը պարբերաբար հանդես է գալիս Հայաստանի զարգացմանը խթանող տարատեսակ նախաձեռնություններով։ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն իր վրա է վերցնում կարևորագույն առաքելություն՝ նպաստել երկրի զարգացմանը և մարդկանց բարօրությանը՝ կառուցելով ամուր և մնայուն ապագա։

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: