Order
Անհատներ Իրավաբանական անձինք
ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն կրկին երեխաների կողքին է

2017-07-04

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ամառային ճամբար նախագիծը մեկնարկել է։ Հայաստանի սահմանամերձ շրջաններից Երևան ժամանած մասնակիցները ճամբարի ընթացքում անցնում են Թումո կրթական ծրագրի կենտրոնացված և դինամիկ տարբերակով, ինչպես նաև ճանապարհորդում Հայաստանով:

Մենք շատ ուրախ ենք, որ արդեն երրորդ տարին է՝ աջակցում ենք այս կարևոր նախաձեռնությանը։

 

Գործակալական դպրոց      

 

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ի գործակալական դպրոցը ստեղծվել է 2016թ․-ի օգոստոս ամսին։ Միտքն առաջացել է նրանից, որ Երևանում գործող 9 մասնաճյուղեր գործակալներ ներգրավելուց հետո գործակալների տարբեր նյութերով և ծրագրերով էին սովորեցնում և դպրոցի միջոցով փորձել ենք բոլոր ներգրավված գործակալների ուսուցանման միասնական ծրագիր ունենալ։ Նոր գործակալները սկսելով համագործակցել ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի հետ անցնում են 5 փուլից բաղկացած դպրոցով, որից հետո ունենում են ապահովագրության մասին ընդհանուր գիտելիքներ և պատրաստ են լինում կնքել ապահովագրական պայմանագրեր։ Յուրաքանչյուր փուլ  տևում է 1 օր և քանի որ շաբաթվա տարբեր օրերին և ժամերին ունենք դասընթացներ, ցանկացած մարդ կարող է մասնակցել այդ դասընթացներին՝ անկախ իր զբաղվածությունից։ Գրեթե մեկ տարվա ընթացքում գործակալական դպրոցն ունեցել է ավելի քանի 300 մասնակից, որոնք այսօր աշխատում են Հայաստանի տարբեր կետերում։ Յուրաքանչյուր շաբաթ 15 նոր մասնակից է ունենում դպրոցը։ Դպրոցի ստեղծումից ի վեր նոր գործակալների արտահոսքը նվազել է ավելի քանի 50%-ով, քանի որ դպրոցը հնարավորություն է տալիս ավելի լավ պատկերացնել ապահովագրական գործակալի աշխատանքի առավելությունները, ինչպես նաև ցուցադրելով հաջողակ գործակալների փորձը, յուրաքանչյուր մասնակից ավելի հստակ պատկերցնում է, որ այս աշխատանքի շնորհիվ հնարավոր է անսահման գումար աշխատել՝ ամեն ինչ կախված է իրենից։

Դպրոցում դասավանդում են ընկերության արհեստավարժ մասնագետները, որոնցից մի քանիսն անգամ դասավանդում են Հայաստանյան առաջատար ԲՈՒՀ-երում։  

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով:

Warning: Unknown: write failed: Disk quota exceeded (122) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct () in Unknown on line 0