2017-08-07
ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն մասնակցեց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից կազմակերպված «Հաշտ Ճամբար» ծրագրին, որի շրջանակներում իրականացվում են մի շարք կրթական միջոցառումներ 11-13 տարեկան, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար:
Ընկերության մասնագետներն այցի ընթացքում երեխաներին ծանոթացրեցին ապահովագրության պատմությանը, առանձնահատկություններին, ինչպես նաև երեխաները թղթի վրա նկարեցին իրենց պատկերացրած ապահովագրությունը: Լավագույն նկարներն արժանացան մրցանակների:
«Հաշտ Ճամբար» ծրագրի նպատակն է ամառային արձակուրդի ժամանակ ոչ դասարանային պայմաններում խաղերի, մրցույթների և այլ ինտերակտիվ միջոցառումների օգնությամբ երեխաներին փոխանցել գիտելիքներ ֆինասական ծառայությունների վերաբերյալ՝ վերջինների մոտ առաջացնելով հետաքրքրություն ֆինասական համակարգի նկատմամբ: