Order
Անհատներ Իրավաբանական անձինք
«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունն այսօր տոնել է իր հիմնադրման 20-ամյակը

2017-10-04

«Հայաստանյան շուկայում «Ինգո Արմենիա»-ն բավական լուրջ դիրքերում է, իսկ գործունեության 20 տարին նշանակալի թիվ է այս շուկայի համար: Թվային եւ բիզնես տեխնոլոգիաների առումով այն, որոշ դեպքերում, արձանագրել է այնպիսի արդյունքներ, որոնց դեռեւս չենք հասել «Ինգոսստրախ»-ում: Հպարտ ենք, որ մեր դուստր ընկերությունը տոնում է իր 20-ամյակը եւ հուսով ենք, որ այն ավելի առաջ կգնա եւ նորանոր հաջողություններ կգրանցի»,- ընդգծել է Միխայիլ Վոլկովը:

Նա ուրախությամբ հայտնել է, որ այս տարի լրանում է նաեւ «Ինգոսստրախ»-ի 70-ամյակը:

«Չնայած ռուսաստանյան ֆինանսական համակարգում տիրող բարդ իրավիճակին, «Ինգոսստրախ»-ը շարունակում է առաջատարի դիրք զբաղեցնել ՌԴ ապահովագրական շուկայում: Մենք մտնում ենք Ռուսաստանի առաջին երեք խոշոր ապահովագրական ընկերությունների շարքում եւ համարվում ենք ֆինանսապես առավել կայուն ընկերություններից, ինչը կարեւորագույն ցուցանիշ է ապահովագրական բիզնեսի համար»,- նշել է նա:

«Ամբողջ գաղտնիքը մարդկանց մեջ է: «Ինգոսստրախ»-ը եղել է ԽՍՀՄ-ում գործող երկու ապահովագրական ընկերություններից մեկը: Մեր ընկերությունը միշտ զբաղվել է ապահովագրության առավել բարդ տեսակներով՝ ապահովագրելով ԽՍՀՄ-ի ամբողջ ունեցվածքը, այդ թվում՝ արտասահմանում: Մենք ունենք աշխատակիցներ, որոնք այստեղ աշխատում են 20, 30, անգամ 40 տարի, բազմաթիվ են նաեւ երիտասարդ կադրերը, որոնք ունեն թարմ պատկերացումներ այն մասին, թե ինչպիսին է լինելու մեր ապագայի հաճախորդը»,- ասել է Միխայիլ Վոլկովը:

«Ինգոսստրախ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Տատյանա Կայգորոդովան էլ նշել է, որ «Ինգո Արմենիա»-ն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ապահովագրական ընկերությունների իրենց խմբում

«Ինգո Արմենիա»-ն այս տարիներին անցել է բավական երկար ճանապարհ՝ փոքր մասնավոր բիզնեսից վերածվելով համակարգաստեղծ ընկերության: Նրան հաջողվել է իր մեջ զուգակցել ֆինանսական կայունության եւ կորպորատիվ կառավարման՝ խոշոր ընկերություններին հատուկ հատկանիշներ, եւ, միաժամանակ, կիրառել հաճախորդամետ մոտեցում, որն օրինակելի է խմբի մյուս ընկերությունների համար»,- ասել է  Տատյանա Կայգորոդովան:

«Ինգո Արմենիա»-ի գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արեւշատ Մելիքսեթյանն էլ ներկայացրել է ընկերության գրանցած հաջողություններն ու առաջիկայի ծրագրերը:

Նա տեղեկացրել է, որ այս տարի «Ինգո Արմենիա»-ն ներդրել է ապահովագրական ծառայությունների մատուցման՝ Հայաստանում առաջին առցանց հարթակը, որտեղ հնարավոր է գնել ԱՊՊԱ-ի եւ տուրիստական ապահովագրության պոլիսներ: 

Բացի այդ, ընկերությունը հոկտեմբերի 1-ից իրականացնելու է պետական ծառայողների պարտադիր բժշկական ապահովագրություն, իսկ հոկտեմբերի 21-ից արդեն մատուցելու է կամավոր բժշկական ապահովագրության ծառայություններ ֆիզիկական անձանց համար:

«Հայաստանյան շուկայում «Ինգո Արմենիա»-ն բավական լուրջ դիրքերում է, իսկ գործունեության 20 տարին նշանակալի թիվ է այս շուկայի համար: Թվային եւ բիզնես տեխնոլոգիաների առումով այն, որոշ դեպքերում, արձանագրել է այնպիսի արդյունքներ, որոնց դեռեւս չենք հասել «Ինգոսստրախ»-ում: Հպարտ ենք, որ մեր դուստր ընկերությունը տոնում է իր 20-ամյակը եւ հուսով ենք, որ այն ավելի առաջ կգնա եւ նորանոր հաջողություններ կգրանցի»,- ընդգծել է Միխայիլ Վոլկովը:
Նա ուրախությամբ հայտնել է, որ այս տարի լրանում է նաեւ «Ինգոսստրախ»-ի 70-ամյակը:
«Չնայած ռուսաստանյան ֆինանսական համակարգում տիրող բարդ իրավիճակին, «Ինգոսստրախ»-ը շարունակում է առաջատարի դիրք զբաղեցնել ՌԴ ապահովագրական շուկայում: Մենք մտնում ենք Ռուսաստանի առաջին երեք խոշոր ապահովագրական ընկերությունների շարքում եւ համարվում ենք ֆինանսապես առավել կայուն ընկերություններից, ինչը կարեւորագույն ցուցանիշ է ապահովագրական բիզնեսի համար»,- նշել է նա:
«Ամբողջ գաղտնիքը մարդկանց մեջ է: «Ինգոսստրախ»-ը եղել է ԽՍՀՄ-ում գործող երկու ապահովագրական ընկերություններից մեկը: Մեր ընկերությունը միշտ զբաղվել է ապահովագրության առավել բարդ տեսակներով՝ ապահովագրելով ԽՍՀՄ-ի ամբողջ ունեցվածքը, այդ թվում՝ արտասահմանում: Մենք ունենք աշխատակիցներ, որոնք այստեղ աշխատում են 20, 30, անգամ 40 տարի, բազմաթիվ են նաեւ երիտասարդ կադրերը, որոնք ունեն թարմ պատկերացումներ այն մասին, թե ինչպիսին է լինելու մեր ապագայի հաճախորդը»,- ասել է Միխայիլ Վոլկովը:
«Ինգոսստրախ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Տատյանա Կայգորոդովան էլ նշել է, որ «Ինգո Արմենիա»-ն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ապահովագրական ընկերությունների իրենց խմբում:
«Ինգո Արմենիա»-ն այս տարիներին անցել է բավական երկար ճանապարհ՝ փոքր մասնավոր բիզնեսից վերածվելով համակարգաստեղծ ընկերության: Նրան հաջողվել է իր մեջ զուգակցել ֆինանսական կայունության եւ կորպորատիվ կառավարման՝ խոշոր ընկերություններին հատուկ հատկանիշներ, եւ, միաժամանակ, կիրառել հաճախորդամետ մոտեցում, որն օրինակելի է խմբի մյուս ընկերությունների համար»,- ասել է  Տատյանա Կայգորոդովան:
«Ինգո Արմենիա»-ի գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արեւշատ Մելիքսեթյանն էլ ներկայացրել է ընկերության գրանցած հաջողություններն ու առաջիկայի ծրագրերը:
Նա տեղեկացրել է, որ այս տարի «Ինգո Արմենիա»-ն ներդրել է ապահովագրական ծառայությունների մատուցման՝ Հայաստանում առաջին առցանց հարթակը, որտեղ հնարավոր է գնել ԱՊՊԱ-ի եւ տուրիստական ապահովագրության պոլիսներ: 
Բացի այդ, ընկերությունը հոկտեմբերի 1-ից իրականացնելու է պետական ծառայողների պարտադիր բժշկական ապահովագրություն, իսկ հոկտեմբերի 21-ից արդեն մատուցելու է կամավոր բժշկական ապահովագրության ծառայություններ ֆիզիկական անձանց համար:

 

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: