Order
Անհատներ Իրավաբանական անձինք
Դրսում աշուն է, իսկ դա նշանակում է, որ մոտենում է տարբեր վիրուսային հիվանդությունների եվ մրսածության ժամանակը

2017-10-26

Հարգելի հաճախորդ,


Եղանակի փոփոխության հետ կրկին Ձեր կողքին է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն իր օգտակար խորհուրդներով։ Հետևեք դրանց՝

գրիպից և սուր շնչական վարակներից խուսափելու համար։

 

 Մշտապես օդափոխեք սենյակը․ Սենյակի ջերմաստիճանը պետք է լինի մոտ 20⁰C, իսկ խոնավությունը` 50-

70%,

 Խուսափեք մարդկային կուտակումներից,

 Օրվա ընթացքում օգտագործեք շուրջ 2 լիտր ջուր,

 Ընդունեք սննդամթերք, որոնցում առկա են օրգանիզմի իմուն համակարգի կայունության համար

պատասխանատու վիտամիններ՝

- վիտամին C (սև հաղարջ, մասուր, կարմիր քաղցր տաքդեղ, կաղամբ, սպանախ, նեխուր, կանաչ սոխ,

բողկ, կիտրոն),

- վիտամին E (կանաչեղեն, կաղամբ, բրոկկոլի, ավոկադո),

- վիտամին D (սինթեզվում է արևի ճառագայթների ազդեցության տակ, ուստի օրվա մեջ մի քանի ժամ

եղեք մաքուր օդին՝ արևի լույսի ներքո),

- B խմբի վիտամիններ (ընդեղեն, կաթնամթերք, ծովամթերք)

 Հաճախակի լվացեք ձեռքերը,

 Խոնավացրեք քթի խոռոչի լորձաթաղանթը (տան պայմաններում պատրաստված սովորական աղաջրով կամ

դեղատնից ձեռք բերված սովորական ֆիզլուծույթով),

 Պահպանեք հիգիենայի կանոնները,

 Հասարակական վայրերում և հանրային տրանսպորտում կրեք դիմակներ՝ պարբերաբար փոխելով այն,

 Մի շփվեք գրիպով հիվանդների հետ:

Կանխարգելիչ նպատակով կարող եք ընդունել վիտամին C։

Վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ Առողջապահության նախարարությունը և Առողջապահության

Համաշխարհային Կազմակերպությունը կազմակերպում են պատվաստումներ առողջության առաջնային պահպանման

ամբուլատոր օղակներում։ Գրանցվելու համար խնդրում ենք դիմել Ձեր՝ առողջության առաջնային պահպանման

ամբուլատոր պոլիկլինիկա։

Գրիպի և սուր շնչական հիվանդությունների ախտանիշների առկայության դեպքում դիմեք Ձեր ընտանեկան բժշկին:

ԱՌՈՂՋ ԵՂԵՔ:

Հարգելի հաճախորդ,
Եղանակի փոփոխության հետ կրկին Ձեր կողքին է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն իր օգտակար խորհուրդներով։ Հետևեք դրանց՝
գրիպից և սուր շնչական վարակներից խուսափելու համար։
 Մշտապես օդափոխեք սենյակը․ Սենյակի ջերմաստիճանը պետք է լինի մոտ 20⁰C, իսկ խոնավությունը` 50-
70%,
 Խուսափեք մարդկային կուտակումներից,
 Օրվա ընթացքում օգտագործեք շուրջ 2 լիտր ջուր,
 Ընդունեք սննդամթերք, որոնցում առկա են օրգանիզմի իմուն համակարգի կայունության համար
պատասխանատու վիտամիններ՝
 վիտամին C (սև հաղարջ, մասուր, կարմիր քաղցր տաքդեղ, կաղամբ, սպանախ, նեխուր, կանաչ սոխ,
բողկ, կիտրոն),
 վիտամին E (կանաչեղեն, կաղամբ, բրոկկոլի, ավոկադո),
 վիտամին D (սինթեզվում է արևի ճառագայթների ազդեցության տակ, ուստի օրվա մեջ մի քանի ժամ
եղեք մաքուր օդին՝ արևի լույսի ներքո),
 B խմբի վիտամիններ (ընդեղեն, կաթնամթերք, ծովամթերք)
 Հաճախակի լվացեք ձեռքերը,
 Խոնավացրեք քթի խոռոչի լորձաթաղանթը (տան պայմաններում պատրաստված սովորական աղաջրով կամ
դեղատնից ձեռք բերված սովորական ֆիզլուծույթով),
 Պահպանեք հիգիենայի կանոնները,
 Հասարակական վայրերում և հանրային տրանսպորտում կրեք դիմակներ՝ պարբերաբար փոխելով այն,
 Մի շփվեք գրիպով հիվանդների հետ:
Կանխարգելիչ նպատակով կարող եք ընդունել վիտամին C։
Վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ Առողջապահության նախարարությունը և Առողջապահության
Համաշխարհային Կազմակերպությունը կազմակերպում են պատվաստումներ առողջության առաջնային պահպանման
ամբուլատոր օղակներում։ Գրանցվելու համար խնդրում ենք դիմել Ձեր՝ առողջության առաջնային պահպանման
ամբուլատոր պոլիկլինիկա։
Գրիպի և սուր շնչական հիվանդությունների ախտանիշների առկայության դեպքում դիմեք Ձեր ընտանեկան բժշկին:
ԱՌՈՂՋ ԵՂԵՔ:

 

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: